«ՇՈՒՇԵՑՈՒ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ» ՊԱՏՄԱՎԵՊԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՀՀ ԳԱԱ-ՈՒՄ ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն Ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Բակուրի «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպի շնորհանդեսը: Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Գիրքը ներդաշնակում եւ միահյուսում է 1910-60-ական թվականների փաստացի իրադարձությունները պատմավեպի ժանրում: Գործող անձիք, նրանց խոսքերն ու նրանց հետ կապված դեպքերն իրական են: Պատմավեպը կարող է սկզբնաղբյուր հանդիսանալ ժամանակաշրջանի ուսումնասիրողների համար: Ապրիլի 29-ին կներկայացվեն նաեւ Բակուրի օրերս լույս տեսած «Маргушаван-Марага», «34 письма из Росии» եւ «Սումգայիթյան օրագիր, 27 մարտի-5 ապրիլի, 1988» գրքերը: |