RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013



Տեղադրվել է` 2013-06-01 00:07:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1000, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 42

Orange ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ SMS ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՇՆՈՐՀԻՎ 15 ԵՐԵԽԱ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԸՆՏԱՆԻՔ

Նախագիծը կաջակցի երեխաներին եւս մեկ տարվա ընթացքում

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Մեկ տարի առաջ այս օրը Orange Հիմնադրամը եւ Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկեցին մի նախագիծ, որը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին մասնակցել մարդասիրական ծրագրի եւ աջակցություն ցուցաբերել հայ մանուկների, որոնց ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին տանը պահել եւ հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը: Պետական հաստատությունների խնամքի ներքո գտնվող երեխաների 56%-ն այնտեղ է հայտնվում ծնողների սոցիալական ծանր պայմանների պատճառով: Երեկ երկու կազմակերպություններն ամփոփեցին նախագծի արդյունքները եւ հայտարարեցին այն եւս մեկ տարով շարունակելու մասին:

Ուղարկելով SMS 1234 կարճ համարին` Orange-ի բաժանորդները կարող են նվիրաբերել 100, իսկ 5678 համարին` 500 դրամ: Յուրաքանչյուր ամսվա վերջին Orange Հիմնադրամը կրկնապատկում է այն գումարը, որ հավաքվել է SMS-հանգանակության արդյունքում եւ տրամադրում այն Վորլդ Վիժն Հայաստանին, դժվարություններ ունեցող մեկ ընտանիքի համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու համար:

Orange-ի բաժանորդների նվիրատվությունների, Orange Հիմնադրամի ֆինանսական ներգրավվածության եւ Վորլդ Վիժն Հայաստանի կատարած աշխատանքի շնորհիվ մեկ տարում 11 ընտանիք ստացել է նյութական աջակցություն, եւ 15 երեխա վերադարձել է ընտանիք: Մեկ տարում նախագծին մասնակցել են Orange- ի 10,841 բաժանորդներՙ նվիրաբերելով 100 կամ 500 դրամ:

«Երեխաներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են եղել միշտ, հատկապես նրանք, ովքեր ավելի խոցելի են: Մենք շնորհակալ ենք մեր այն բոլոր բաժանորդներին, ովքեր նվիրաբերել են թեկուզ փոքր գումարՙ աջակցելու երեխաների, ովքեր ապրում են պետական հաստատություններում իրենց ծնողների ֆինանսական դժվարությունների պատճառով: Նվիրաբերված յուրաքանչյուր դրամը կարեւոր է, եւ մեր բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է օգնել փոփոխություն բերել այս երեխաների կյանքում: Մեր բաժանորդների նվիրաբերած գումարն Orange Հիմնադրամը կրկնապատկում է: Սա այնպիսի նախագիծ է, որը միավորում է մեզ մեր բաժանորդների հետ լավ գործի համար»,- ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Նախագիծը կտեւի եւս մեկ տարի, որի ընթացքում Orange Հիմնադրամը եւ Վորլդ Վիժն Հայաստանը պարբերաբար կտեղեկացնեն հավաքված գումարի եւ այն երեխաների եւ ընտանիքների մասին, որոնց դրանք ուղղվել են: Ընտանիքերի ընտրման չափանիշներն են` բազմազավակ ընտանիքներ, որոնք ապրում են սոցիալ-տնտեսական վատթար պայմաններում: Նվիրաբերված գումարը տարբեր ընտանիքների օգտագործվում է տարբեր կերպՙ կախված նրանից, թե ծնողներից մեկը կամ երկուսը ինչպիսի աշխատանք կարող են անել: Օրինակ, գյուղական համայնքներում բնակվող ընտանիքներին տրամադրվել են ընտանի կենդանիներ կամ գյուղատնտեսական մեքենաներ, այլ դեպերում մայրերին տրամադրվել են խոհանոցային պարագաներՙ սնունդ պատրաստելու եւ վաճառելու համար:

«Այսօր, խնամքի եւ պաշտպանության հաստատություններից տուն վերադարձած երեխաներն ու նրանց ընտանիքներն աջակցության կարիք ունեն: Մեր նպատակն է այնպես անել, որ այս երեխաները շարունակեն վայելել իրենց ծնողների եւ ընտանիքի անդամների խնամքն ու սերը, իսկ ամենակարեւորն այն է, որ նրանք մեծանան ու դաստիարակվեն ընտանիքում: Այդ պատճառով Վորլդ Վիժնը Orange Հիմնադրամի հետ համագործակցությամբ կներդնի հնարավոր բոլոր ջանքերըՙ այս ընտանիքների համար ստեղծելու տնտեսական զարգացման պայմաններՙ նրանց կենսապայմանները բարելավելու, ինչպես նաեւ ավելի լավ ապագայի հույս տալու համար», - ասաց Վորլդ Վիժն Հայաստանի ազգային տնօրենի պաշտոնակատար Շաղիկ Մարուխյանը :

Վորլդ Վիժնը բազմամյա փորձ ունի խոցելի եւ անապահով ընտանիքների հետ աշխատանքի ոլորտում, ովքեր պայքարում են ֆինանսական դժվարությունների պատճառով: Կազմակերպությունը սերտորեն կաշխատի նախագծի շահառուների հետՙ հասկանալու համար վերջիններիս կարիքները եւ հետեւելու նրանց կենսապայմանների հետագա փոփոխություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ