RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013



Տեղադրվել է` 2013-06-01 00:07:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1167, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 30

ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ՈՒ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՆՊԱՍՏԵՑԻՆ «ՍԱՄՈՑՎԵՏԻԻ» ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Զավեն Անդրեասյանն ու Հրայր Սիմոնյանը «Սամոցվետի» թիմի կազմում դարձան «Շախմատնայա պլանետա» կայքի կազմակերպած ինտերնետային կայծակնային մրցաշարի հաղթողներ: Դա հայտնի դարձավ 8-րդ մրցաշարի ավարտից հետո, երբ ամփոփվեցին ընդհանուր արդյունքները: «Սամոցվետին» 8 մրցաշարերի ընդհանուր արդյունքներով վաստակեց 2270 միավոր ու գրավեց առաջին տեղը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Զոոպարկը»ՙ 2190 միավոր: Լավագույն եռյակը եզրափակեց «Զենիթը»ՙ 1225 միավոր:

Վերջինՙ 8-րդ մրցաշարում «Սամոցվետին» 10 թիմերի մրցավեճում վաստակած 32,5 միավորով գրավեց 2-րդ տեղըՙ իրենից առաջ թողնելով «Զոոպարկին», որն իր հաշվին 39 միավոր գրանցեց: 8-րդ մրցաշարին «Սամոցվետիի» կազմում մրցախաղերին մասնակցեց միայն Հրայր Սիմոնյանը: Նա հանդես եկավ 2-րդ խաղատախտակի վրա եւ 9 հնարավորից վաստակեց 6,5 միավորՙ կրելով ընդամենը մեկ պարտություն: Հրայրի արդյունքը 2-րդն էր թիմում հանդես եկած 6 շախմատիստների մեջ: Լավագույն ցուցանիշը 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկած Դմիտրի Կոնոնենկոյինն էր, որը վաստակեց 7,5 միավոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ