Ինչի՞ համար են տեղական կառավարման մարմիններն ու նրանց գլուխները, ասենք ` մարզպետները: Արդյո՞ք նրա համար միայն, որ պետական դոտացիան բաշխեն ըստ իրենց հայեցողության, թիկնազոր պահեն` պահպանելով սեփական անձեռնմխելիությունն ու իրենց ապարանքը, սեփական բիզնեսը ծաղկեցնեն` պաշտոնը կտուր դարձնելով, թե՞ նրա համար, որ մարզի բնակչության խնդիրները լուծեն, ապահովեն արդար Հայաստանի մարզային մակարդակը: ...
Խնդրո առարկա օրինագիծն իրականում մշակվել էր ռասիզմի դեմ պայքարի նպատակով, որն այնուհետեւ լրացրել է ցեղասպանությունների, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող հոդվածով: Հոդվածը 3-36 ամիս կալանք եւ 5-20 հազար եվրո տուգանք է սահմանում նրանց, ովքեր կարհամարհեն կամ կնսեմացնեն Հունաստանի ընդունած ցեղասպանությունները:
Ամենայն հավանականությամբ զորակոչի ընթացքով պայմանավորվածՙ ԼՂՀ շփման գծում, Քարվաճառի ուղղությամբ, հակառակորդը դիվերսիոն հարձակում է իրականացրել: «Ազգ»-ի տեղեկություններովՙ թշնամու 10-12 հոգանոց խմբի հետ բախումը տեղի է ունեցել բաց տարածքում: Բախումը տեւել է 10-15 րոպե, հայկական կողմը կարողացել է հետ շպրտել ադրբեջանական բանակի դիվերսանտներին: Ադրբեջանական կողմը զոհեր չի տվել, սակայն ունեցել է ...
Անցած շաբաթ օրը` հունիսի 1-ին, Գյումրու ծննդատանը հանդիսավոր նշվել է 1988-ի դեկտեմբերյան աղետից հետո 50-հազարերորդ երեխայի ծնունդը: Փոքրիկ Հայկը, որը լույսաշխարհ է եկել դրա նախորդ երեկոյան, չորս կիլոգրամ քաշով, քաղաքամերձ Ղարիբջանյան գյուղի բնակիչ Հովհաննիսյանների ընտանիքի երրորդ զավակն է:
Գերիշխող դիրքի չարաշահման համար տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ 10 մլն դրամով տուգանեց դեղորայքի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Կուրացիո» ընկերությանը: Հանձնաժողով էր դիմել դեղորայքի ներկրմամբ զբաղվող «Բեյբի Սիմ» ընկերությունը, տեղեկացնելով, որ մրցակից «Կուրացիոն» խոչընդոտում է իր գործունեությանըՙ թույլ չտալով մասնակցել Երեւանի պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող էնտերալ զոնդային սննդի ...
Նախորդ համարում, անդրադառնալով Թուրքիայի 67 քաղաքներում տեղի ունեցած անկարգություններին, ընդգծել էինք, որ չնայած դրանց հակակառավարական բնույթին, Թաքսիմ հրապարակը Թահրիր չի դառնա: Պարզապես դարձնելու փորձեր են արվում: Ըստ երեւույթին Արեւմուտքը դրա ցանկատեսությունն ունի կամ վարչապետ Էրդողանին զսպաշապիկ հագցնելու նկրտում, որ կառավարելի դարձնի:
Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանի նախագահ Մասուդ Բարազանին հայտարարել է, որ Բաղդադի հետ վարվող բանակցությունների նոր փուլի ձախողման դեպքում իրաքցի քրդերը ստիպված կլինեն փնտրել Իրաքի նկատմամբ «նոր մոտեցում»: Խոսքը, անշուշտ, Իրաքի հյուսիսում քրդական անկախ պետություն հռչակելու մտադրության մասին է: Բարազանին նշել է, որ մայիսին վերսկսված բանակցությունները տարաձայնությունների հաղթահարման վերջին հնարավորությունն են:
Ադրբեջանը, պարզվում է, ըստ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, «տարբեր կրոնների, տարբեր կրոնական խմբավորումների միասին ապրելու կարողության դրսեւորման հրաշալի վիճակ է»: Այսպիսի հայտարարություն, որ ավելի շուտ կենաց է հիշեցնում, արել է ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ` հունիսի 3-ին:
Գնդապետ, ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Զինվորական հոսպիտալի բժիշկները նրա առողջական վիճակում գրեթե փոփոխություն չեն նկատում եւ չեն բացառում երրորդ վիրահատական միջամտության հավանականությունը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկ քննարկած հաջորդ հարցը առնչվում էր «Էյջ-Թի Էլեքտրոնիքս» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելուն: Այդ ընկերությանը պատկանող «Ռիչ Քոմփյութերս» համակարգչային խանութ-սրահը գովազդի միջոցով ակնհայտորեն խաբել եւ մոլորեցնել է սպառողներին: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Էյջ-թի էլեքթրոնիքսը» հեռուստատեսությամբ ներկայացնում է գովազդ, ըստ որի միայն անձնագրով եւ սոցիալական քարտով ...
«Ապակեմեկուսիչ» ընկերությունը դիմել էր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, հայտնելով, որ «Հայջրմուղկոյուղին» անհիմն կերպով ջրազրկել է իրենց կազմակերպությանը: Ընկերությունը նշել է, որ «Հարավային» մասնաճյուղի «Սեւան» տեղամասի կողմից իրենց ներկայացվել է 2012-ի մայիս ամսվա ջրի ծախսը, որը կազմում է 1272 խմ, այն դեպքում, երբ, սկսած 2005-ից, ընկերության միջին ամսական ծախսը չի ...
Ամփոփվել են Հայաստանում առաջին անգամ անցկացված «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները: Հունիսի 2-ին Արզնիի ուսումնական օդանավակայանում կայացած մրցույթին մասնակցել է հինգ թիմ` «Sky Spy»-ը, «Eagle Eye»-ը, «Dangerous Sky»-ը, «Fly Art»-ը եւ «Armdroid»-ը: Թիմերը նախագծել ու պատրաստել էին այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում ուսումնասիրում էին տարածքը, հասկանում տեղորոշման ...
Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, Երեւան քաղաքում իրականացվող ծավալուն ասֆալտապատման աշխատանքների հետ կապվածՙ հունիսի 4-ին, 5-ին եւ 6-ին խորհուրդ է տրվում շրջանցել Հերացու եւ Մյասնիկյան փողոցները հետեւյալ ուղղություններով.
Մի շարք թերթերի խմբագիրներ պայքար են սկսել իրենց էջերից անարգել ինտերնետ հոսող լրատվության դեմ, երբ չի նշվում աղբյուր, որեւէ հղում չի կատարվում` այդպիսով թերթի ժամանակատար ջանքերը հավասարեցնելով զրոյի եւ ինտերնետային լրատվամիջոցների վարկանիշն ու հաճախելիությունը բարձրացնելով թերթերի էքսկլյուզիվ նյութերի հաշվին: Մինչդեռ նման գրագողությունը նախ խփում է թերթերի վաճառքին` կրճատելով թերթի վաճառքը, ...
Իրենց բնօրրանից արտագաղթելու հայերի հակվածությունը գերազանց հանգավորումով է բնութագրում ՀՅԴ քաղաքական վերլուծաբան Է. Ագնունին գրելով. «Հայն ամեն տեղ է փնտրում ապաստան, բացի այն տեղից, որը կոչվում է Հայաստան»:
Հունիսի 1-ից Orange-ն ինտերնետի իր բաժանորդներին առաջարկում է ձեռք բերել լրացուցիչ փաթեթներ եւ ակտիվացնել ծառայություններ նախկինից ավելի գրավիչ պայմաններով:
Ամենահիմնականը թվում է այլեւս անցյալում է. դա մեր երազն էրՙ օրինական երկիր ու հասարակություն ունենալու: Մենք հայտնվել ենք ազատության փորձության բարոյական փակուղումՙ ինքներս մեզ մի սահմանի հասցրած, որտեղից դուրս գալը դարձյալ փյունիկյան թռչունի առասպելական ճիգերի է հավասար: Ի՞նչն ենք ուզում պահպանելՙ մեր ընդերքն ու տնտեսությո՞ւնը, մարդկային ռեսո՞ւրսը, երկուսն էլ արտահոսում-արտագաղթում ...
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը ՀՀ զինված ուժերին շուրջ 200.000 դոլար արժողությամբ 10 նոր մեքենա է նվիրաբերել: Տրամադրված մեքենաների մակնիշներն ընտրվել են համաձայն ՀՀ ՊՆ ներկայացրած պահանջարկի, իսկ բաշխումը զորամասերին կիրականացնի նախարարությունը:
Այո՛, Երուանդ Պապայեանը կը բոլորէ իր ծննդեան առաջին դարադարձը: Տարիները անցած են, սակայն, Երուանդ Պապայեանը մնացած է երիտասարդ: Մնացած է երիտասարդ ոչ միայն իր բազմահազար աշակերտներուն մատղաշ շունչովը, այլեւ իր կրթական-մտաւորական-հասարակական բեղուն գործունէութեան հարուստ արգասիքովը, որ կը մնայ իբրեւ յուշարձանը իր երկար տասնամեակներու վաստակին:
Գյումրին եւ Լեհաստանի Բելոստոկ քաղաքն այսուհետեւ կլինեն քույր քաղաքներ: Շիրակի մարզկենտրոնի ղեկավար Սամվել Բալասանյանը եւ երկօրյա այցով Գյումրիում գտնվող լեհական Բելոստոկ քաղաքի քաղաքապետ Տադեուշ Տրուսկոլասկին անցած շաբաթ օրը ստորագրել են համագործակցության նախնական հուշագիր, որով նախատեսվում է երկու քաղաքների համագործակցություն հատկապես մշակույթի եւ սպորտի բնագավառներում:
Հայերի ու Հայաստանի մասին պատմող «Հայաստան. Նոյի երկիրը» վավերագրական ֆիլմը ցուցադրվում է աշխարհի հեղինակավոր հեռուստաալիքներով ու արժանանում դրական արձագանքների: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Հայաստանի ազգային հավաքականն Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում սկսել է նախապատրաստությունը հունիսի 7-ին Մալթայի ընտրանու հետ կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցախաղին: Առաջին մարզմանը մասնակցել են հավաքի հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Յուրա Մովսիսյանի, որը դեռ չէր ժամանել ԱՄՆ-ից:
Բրիտանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, «Լիվերպուլը» պատրաստվում է պաշտոնական առաջարկ կատարել «Շախտյորին»ՙ Հենրիխ Մխիթարյանին գնելու հարցով: Անգլիական ակումբը պատրաստ է հայ ֆուտբոլիստի դիմաց 22 մլն ֆունտ ստեռլինգ վճարել: Հիշեցնենք, որ վերջերս «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել էր, որ Մխիթարյանի տրանսֆերային նվազագույն արժեքը 30 մլն եվրո է:
Բառնաուլում անցկացված ձյուդոյի միջազգային մրցաշարում հաջող ելույթներ ունեցան հայ ձյուդոյիստները: Երիտասարդների եւ պատանիների մրցավեճում հաղթողներ դարձան Գոռ Հակոբյանը, Աշոտ Մնացականյանը, Նարեկ Շատվերյանը, Գրիգոր Սահակյանը, Գրիգոր Մխիթարյանը, Գարիկ Հարությունյանն ու Դավիթ Ղազարյանը: Մրցանակային 2-րդ տեղ գրավեց Վահե Ղազարյանը, իսկ բրոնզե մեդալով պարգեւատրվեց Դավիթ Նալբանդյանը:
Հնդկաստանում ընթացող շախմատի մրցաշարի 8-րդ տուրում Դավիթ Պետրոսյանը ոչ-ոքի խաղալով Գեորգի Տիմոշենկոյի հետ, վաստակեց 6 միավոր: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ Լեւոն Բաբուջյանն ու Զավեն Անդրեասյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Շիվանանդային ու Վահե Բաղդասարյանին: Վերջինս 5 միավորով 32-րդ տեղում է: Նույնպիսի արդյունք ունի նաեւ Գեւորգ Հարությունյանը, որը հաղթեց Անիրուդա Դեշպանդեին:
Դիլիջանի «Իմպուլսը» նամակով դիմել է ֆուտբոլի ֆեդերացիային, որում տեղեկացնում է, որ հրաժարվում է մասնակցել 2013/14-ի ՀՀ առաջնությանը: Պատճառն ակումբի ղեկավարության դժգոհությունն է մրցավարությունից: Մասնավորապես «Իմպուլսը» պահանջել է վերախաղարկել «Գանձասարի» հետ առաջնության վերջնագծում կայացած հանդիպումը, որն ըստ ակումբի ղեկավարության անցել էր կողմնակալ մրցավարության պայմաններում:
Armchess.am-ի տեղեկացմամբ, Լեւոն Արոնյանը Գերմանիայի Մայսեն քաղաքի ճենապակու թանգարանում ժամացույցներով միաժամանակյա խաղաշար է անցկացրել այդ երկրի երիտասարդական հավաքականի վեց անդամների հետ, որոնցից 4-ը միջազգային վարպետներ էին: Լեւոնը հաղթեց 4,5-1,5 հաշվով: Նա շահեց 3 պարտիա, մյուսներն ավարտեց ոչ-ոքի:
Ալբենայի շախմատի մրցաշարի 3-րդ տուրում առաջատարների շարքում գտնվող Հրանտ Մելքումյանն ու Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Իգոր Գլեկի եւ Վասիլե Սանդուլեացի հետ: Նրանք վաստակեցին 2,5-ական միավոր: Իսկ առաջատարներն են 3 միավոր ունեցող Կոնստանտին Լուպուլեսկուն, Բորիս Չաթալբաշեւը, Պրասան Վիշնուն, Սանդրո Մարեկոն, Վասիլ Սպասովը եւ Եվգենի Սվեշնիկովը:
Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի եւս 3 անդամներ դուրս մնացին հետագա պայքարից: Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում Եվրոպայի նախկին չեմպիոն Հովհաննես Դանիելյանի մենամարտը Ռուսաստանը ներկայացնող տիտղոսակիր բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանի հետ: Վերջինս հաղթելով, կշարունակի պայքարը մինչեւ 49 կգ քաշային կարգում: