RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #92, 05-06-2013



Տեղադրվել է` 2013-06-04 23:44:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1230, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ԲԱՐԱԶԱՆԻՆ ԲԱՂԴԱԴԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՔՐԴՍՏԱՆԻ ԱՆԿԱԽԱՑՄԱՄԲ

Պ.Ք.

Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանի նախագահ Մասուդ Բարազանին հայտարարել է, որ Բաղդադի հետ վարվող բանակցությունների նոր փուլի ձախողման դեպքում իրաքցի քրդերը ստիպված կլինեն փնտրել Իրաքի նկատմամբ «նոր մոտեցում»: Խոսքը, անշուշտ, Իրաքի հյուսիսում քրդական անկախ պետություն հռչակելու մտադրության մասին է: Բարազանին նշել է, որ մայիսին վերսկսված բանակցությունները տարաձայնությունների հաղթահարման վերջին հնարավորությունն են:

Իրաքի իշխանությունները դժգոհ են, որ երկրի հյուսիսում գտնվող նավթի հարուստ հանքավայրերից ստացվող եկամուտները մուտք չեն գործում պետական գանձարան: Բաղդադի եւ Էրբիլի միջեւ գոյություն ունեն նաեւ տարածքային տարաձայնություններ: Իրաքյան Քրդստանը նաեւ ապաստան է դարձել վարչապետ Նուրի ալ Մալիքիի կառավարության հալածանքներին ենթարկվող անձանց համար, նշում է newsru.co.il կայքէջը:

Քրդստանում արդյունահանվող նավթի մեծ մասն առաքվում է Թուրքիա: Այդ երկրի վարչապետ Ռեջիփ Թայիփ Էրդողանը, չնայած թուրքաբնակ քրդերի նկատմամբ վարվող կոշտ քաղաքականությանը, աստիճանաբար ընդլայնում է կապերը Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանի հետ:

Աշխարհում ապրող մոտ 25 մլն քրդերը չունեն սեփական պետություն: Քրդաբնակ տարածքներ կան Թուրքիայում, Սիրիայում, Իրանում եւ Իրաքում:

«Անկախությունը քուրդ ժողովրդի գլխավոր նպատակն է: Մենք լիիրավ ենք ունենալու սեփական պետություն: Վստահ եմ, որ միայն այդպես կարելի է լուծել քրդական հարցը», հայտարարել է Բարազանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #92, 05-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ