RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #92, 05-06-2013



ՇԻՐԱԿ

Տեղադրվել է` 2013-06-04 23:44:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1255, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ԱՂԵՏԻՑ ՀԵՏՈ 50-ՀԱԶԱՐԵՐՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՒՆԴԸ

Գ. Մ.

Անցած շաբաթ օրը` հունիսի 1-ին, Գյումրու ծննդատանը հանդիսավոր նշվել է 1988-ի դեկտեմբերյան աղետից հետո 50-հազարերորդ երեխայի ծնունդը: Փոքրիկ Հայկը, որը լույսաշխարհ է եկել դրա նախորդ երեկոյան, չորս կիլոգրամ քաշով, քաղաքամերձ Ղարիբջանյան գյուղի բնակիչ Հովհաննիսյանների ընտանիքի երրորդ զավակն է:

Ծննդատուն այցելել, նորածնի ծնողներին շնորհավորել եւ 100 հազար դրամ են նվիրել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզպետը փոքրիկի համար նաեւ մանկասայլակ էր անձամբ ընտրել ու գնել: Փոքրիկ Հայկն ու նրա ծնողները նվերներ են ստացել նաեւ այլ կազմակերպություններից ու անհատներից: Մարզպետն ու քաղաքապետը շրջել են ծննդատան սենյակներով, ծաղիկներ ու նվերներ հանձնել օրվա 13 նորածինների մայրերին: Ծնունդներից 9 տղա երեխաներ են եղել, 4-ըՙ աղջիկ:

... Հայտնի չէ միայն, թե այս քսանհինգ տարիներին ծնված 50 հազար երեխաներից քանիսն են առ այսօր իրենց ընտանիքներով շարունակում ապրել Հայաստանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #92, 05-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ