Որպեսզի մենք գլուխներս բարձրացնենք մեր ներքին խնդիրներից ու սկսենք մտածել փոխվող տարածաշրջանի ու այնտեղ մեր տեղի մասին, որքան էլ տարօրինակ հնչի, էլի պետք է նախ մեր ներքին խնդիրները կարգավորենք: Վերջին շրջանում տարածաշրջանում իսկապես այնպիսի գործընթացներ են, որ արժե վերլուծել- հասկանալ, առաջ նայել, անելիք իմանալ: Միայն ինչ արժե այս պահին Թուրքիայում ...
Առողջ հասարակության բարձրագույն արժեքն ընտանիքն է: Խարխլելով ընտանիքի մոդելը` խարխլում են նաեւ հասարակության կառուցվածքը: Մասնավորապես միասեռականների ամուսնություններն ուղղված են հենց քրիստոնեական ընտանիքի կառուցվածքը քանդելուն, հետեւաբար եւ առողջ հասարակությունը վերացնելուն:
Արաբական պետությունների լիգայի եւ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին հայտարարել է, որ Սիրիային նվիրված հաշտության կոնֆերանսը հունիսին չի կայանա: Միջոցառման կազմակերպիչներն են ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը:
ՀՀ կառավարությունը երեկ Սուրեն Խաչատրյանին ազատեց Սյունիքի մարզպետի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Ավելորդ է ասել, որ այս որոշմանը ինչպես Սյունիքի, այնպես էլ ամբողջ Հայաստանի բնակչությունը վաղուց էր սպասում: Մնում է միայն հուսալ, որ չի կրկնվի Գագիկ Բեգլարյանի նախադեպը, երբ նա հարկադրաբար հրաժարական տվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից` այլ անձի նկատմամբ ուժ ...
Կառավարության երեկվա նիստը սկսվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից, որտեղ նա տեղեկացնելով նախօրեին իր` Արմավիրի մարզ կատարած այցելության մասին, նշեց, որ պետք է հետեւողական լինել «որպեսզի կարկուտի հասցրած վնասների հետ կապված մեր օժանդակությունը տեղ հասնի, եւ գյուղացիներն զգան, որ պետությունն իրենց կողքին է»:
Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ստամբուլի Թաքսիմ հրապարակի զբոսայգում ծայր առած եւ Թուրքիայի 67 քաղաքներում տարածված բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են անկարգություններով եւ ոստիկանության հետ բախումներով, թեւակոխեցին 10-րդ օր: Բախումներում առ այսօր սպանվել է 2 ցուցարար, ավելի քան 4100-ը վիրավորվել: Վիրավորվածներից 43-ի վիճակը ծանր է:
Հունիսի 6-ին Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին` ելույթ ունենալով Եվրոխորհրդի առջեւ ծառացած խնդիրների, Եվրոխորհուրդ-ԵԱՀԿ համագործակցության, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ:
Ադրբեջանում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան «Կասպյան նավթը եւ գազը» թեմայով միջազգային 20-րդ խորհրդաժողովում, որը տեղի է ունեցել Բաքվում հունիսի 5-6-ին, հայտարարել է, որ Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի «հրավերով հունիսի 3-րդ տասնօրյակին Բրյուսել կայցելի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը» (տես` http:/haqqin.az/comics/6362): Ըստ ԵՄ հանձնակատարի, «այդ հանդիպումը կողմերին առաջ կմղի հարավային ...
Հունիսի 9-ին Երեւանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը: Նրա հետ հանդես կգան նրա դուստրըՙ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի ...
Դիլիջանի միջազգային դպրոցը կբացվի 2014թ. սեպտեմբերին: Այնտեղ ուսանելու համար անհրաժեշտ է տարեկան վճարել 30 000 ԱՄՆ դոլար, սակայն ինչպես տեղեկացրեց այս նախագծի հիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը , ընդունակ երիտասարդներին հասանելի կլինի միջազգային կրթություն ստանալ, եթե նույնիսկ նրանց ծնողներն ի վիճակի չեն վճարելու ուսման վարձը` կրթաթոշակների ու ...
Մարդն իր առօրյայի մտքերով տարված այգի մտավ: Այնքան էր մտահոգ, որ սովորական դարձած բարեւն էլ չտվեց. դա զգաց վայրկյաններ անց, երբ ծառի առաջին ճյուղը կտրեց: Դե, ծառ է, կների, արմատները հարազատ միջավայրում են, իր տարիքից էլ հաստատ ավելին ունի, լուսահոգի հորեղբոր տնկածն է:
Այն, ինչ երկու օր առաջ հայտնվեց Սյունիքի մարզպետարանի կայքում, ցնցեց հայ հասարակությանը: Հատկապես այն փաստը, որ իրավապահ մարմիններն այնքան խղճուկ էին, որ դիմել էին Սյունիքի մարզպետարանին, որպեսզի նա ներկայացներ, թե ինչ է կատարվել հունիսի 1-ի գիշերը: Դա օրենքի խախտում է, որովհետեւ նախաքննության փուլում որեւէ նյութ չի հրապարակվում: Եթե իրավապահ մարմինների ...
Այս վերլուծականը գրելու առիթը ԱՄՆ պետական դեպարտամենտի «Կրոնական կազմակերպությունների մասին միջազգային զեկույց 2012»-ն է, որը հրապարակվեց այս տարվա մայիսի 20-ին: Զեկույցը մանրամասնորեն վերլուծել է կրոնական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում եւ կրոնական ազատությունների վիճակը արեւմտյան ժողովրդավարության եւ միջազգային իրավական նորմերի լույսի ներքո: Այս հոդվածի շարժառիթը վերոհիշյալ զեկույցում պարունակված դատողություններն են այն մասին, ...
20-րդ դարի ամերիկյան գրականության ականավոր ներկայացուցիչներից Վիլյամ Սարոյանի ծննդյան 105-ամյակի կապակցությամբ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում օտար լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ժամանակ, կյանք, անմահություն» խորագիրը կրող միջոցառում: Պատվավոր հյուրերի թվում էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջեյմս Լենդը:
Լիբանանահայ յայտնի մտաւորական, արուեստի գործիչ, ճարտարապետ Յակոբ Գույումճեանի օրերս մատուցած ասմունքի երեկոն անգամ մը եւս լայնօրէն արձագանգ գտաւ Ամման-Յորդանանի մէջ: Յակոբ Գույումճեանը, իր ունեցած ազգային եւ միջազգային ճարտարապետական ոճով եւ բարձր կատարողականութեամբը, եւ միաժամանակ իր ունեցած երկար տարիներու բեմական փորձառութեամբը «գովերգեց» հայ բանաստեղծներն ու քերթողներըՙ Վահան Թէքէեան, Սիլվա Կապուտիկեան, Գէորգ ...
Կայացել է «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգը, որի ընթացքում հայտարարվել են լավագույնը ճանաչված 6 ներկայացումները:
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2015-ի ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում անհաջողության մատնվեցՙ 1-2 հաշվով զիջելով իսլանդացիներին: Չնայած եթե հայ ֆուտբոլիստները խաղավերջում պաշտպանությունում աչալրջորեն գործեին, ապա խաղադաշտը կթողնեին գոնե մեկ միավոր վաստակած:
Այսօր ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի խմբի հետնապահ Մալթայի ընտրանուն, որին անցյալ տարվա սեպտեմբերի 7-ին կայացած խաղում մեծ դժվարությամբ էր հաղթել: Միակ գոլի հեղինակ էր դարձել Արթուր Սարկիսովը:
Հունիսի 5-ին Երեւան ժամանած Մալթայի ազգային հավաքականը երեկ առավոտյան մարզվեց «Հանրապետական» մարզադաշտում, իսկ մինչ այդ մալթացիների գլխավոր մարզիչ Պիետրո Գեդինը հանդիպեց լրագրողների հետ:
Մումբայի շախմատի մրցաշարի 10-րդ տուրում ուշադրության կենտրոնում Զավեն Անդրեասյանի եւ միանձնյա առաջատար Լեւան Պանցուլայայի պարտիան էր, որն ավարտվեց ոչ-ոքի: Զավենը վաստակեց 7,5 միավոր եւ մրցաշարի ավարտական տուրից առաջ կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Լեւան Պանցուլայային, Միխեիլ Մչեդլիշվիլուն եւ Ֆարուխ Ամոնատովին: Վերջինիս հետ մրցավեճում Լեւոն Բաբուջյանը պարտվեց եւ 7 միավորով ...
Ալբենայի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Հրանտ Մելքումյանն ու Տիգրան Պետրոսյանը կրկին հաղթեցին եւ վաստակելով 4,5-ական միավոր, Պրասան Վիշնուի, Սանդրո Մարեկոյի, Վլադիսլավ Նեւեդնիչի ու Եվգենի Սվեշնիկովի հետ գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Տիգրանը հաղթեց Յուրի Սոլոդովնիչենկոյին, Հրանտը պարտության մատնեց Վասիլ Սպասովին:
Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը շարունակում են տարբեր երկրների հավաքականներում հանդես եկող 7 հայ բռնցքամարտիկներ, որոնք այսօր կվիճարկեն եզրափակիչի ուղեգրերը: Հայաստանի միակ ներկայացուցիչն Արամ Ավագյանն է (56 կգ), որը մենամարտելու է ուկրաինացի Միկոլա Բուցենկոյի հետ:
Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով բարձրացել է եւ 89-րդ հորիզոնականն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում: Ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի առաջիկա մրցակից Մալթայի հավաքականը պահպանել է դիրքը 156-րդ տեղում, իսկ Դանիայի ընտրանին մնացել է 20-րդ հորիզոնականում: