RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #94, 07-06-2013



Տեղադրվել է` 2013-06-06 23:46:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1042, Տպվել է` 52, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ՍԻՐԻԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒԼԻՍԻՆ

Արաբական պետությունների լիգայի եւ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին հայտարարել է, որ Սիրիային նվիրված հաշտության կոնֆերանսը հունիսին չի կայանա: Միջոցառման կազմակերպիչներն են ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը:

Բրահիմին ասել է, որ սիրիական ընդդիմությունը եւ պաշտոնական Դամասկոսը դեռ վերջնական համաձայնություն չեն տվել Ժնեւում կայանալիք կոնֆերանսին իրենց մասնակցության առնչությամբ: Այդ պատճառով հանդիպման անցկացումը հետաձգվում է մինչեւ հուլիս, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Ֆրանսպրեսը իր հերթին մեջբերում է հատված «Ալ Ղաիդայի» առաջնորդ Այման ալ Զաուահիրիի հունիսի 6-ի կոչից, որով նա սիրիացիներին հորդորում է միավորվել նախագահ Բաշար Ասադին տապալելու նպատակով: Զաուահիրին մասնավորապես պնդում է, թե ԱՄՆ-ը մտադրվել է Սիրիայում ամերիկամետ վարչակարգ հաստատել հանուն Իսրայելի շահերի պաշտպանության:

Իսրայելի պետության ստեղծման 65-ամյակի առթիվ հունիսի 6-ին իսլամիստական կայքերում տարածվել է Զաուահիրիի ելույթի 22-րոպեանոց ձայնագրությունը, որտեղ նա «Լեւանտի առյուծներին» կոչ է անում միավորվել Ասադի տապալման «դրվատելի նպատակի շուրջը» եւ «վեր կանգնել դավանանքային պատկանելություններից»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #94, 07-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ