ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. Մ. ՀՀ կառավարությունը երեկ Սուրեն Խաչատրյանին ազատեց Սյունիքի մարզպետի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Ավելորդ է ասել, որ այս որոշմանը ինչպես Սյունիքի, այնպես էլ ամբողջ Հայաստանի բնակչությունը վաղուց էր սպասում: Մնում է միայն հուսալ, որ չի կրկնվի Գագիկ Բեգլարյանի նախադեպը, երբ նա հարկադրաբար հրաժարական տվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից` այլ անձի նկատմամբ ուժ գործադրելու համար, բայց մեկ-երկու տարի հետո նշանակվեց տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում: |