RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #94, 07-06-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-06-06 23:46:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1024, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ՈՉ-ՈՔԻ ԱՌԱՋԱՏԱՐԻ ՀԵՏ ՄՐՑԱՎԵՃՈՒՄ

Մումբայի շախմատի մրցաշարի 10-րդ տուրում ուշադրության կենտրոնում Զավեն Անդրեասյանի եւ միանձնյա առաջատար Լեւան Պանցուլայայի պարտիան էր, որն ավարտվեց ոչ-ոքի: Զավենը վաստակեց 7,5 միավոր եւ մրցաշարի ավարտական տուրից առաջ կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Լեւան Պանցուլայային, Միխեիլ Մչեդլիշվիլուն եւ Ֆարուխ Ամոնատովին: Վերջինիս հետ մրցավեճում Լեւոն Բաբուջյանը պարտվեց եւ 7 միավորով նահանջեց 7-րդ տեղը:

Տուրն անհաջող էր նաեւ Դավիթ Պետրոսյանի համար, որը զիջեց Ալեքսանդր Զուբարեւին: Իսկ ահա Գեւորգ Հարությունյանը հաղթելով Ռասեթ Զիաթդինովին, վաստակեց 7 միավոր: Վերջապես հաջողությունն ուղեկցեց Վահե Բաղդասարյանին, որը պարտության մատնելով Սուդակար Բաբուին, վաստակեց 6 միավոր:

Անհաջող խաղացին 4-ական միավոր ունեցող Մարիա Գեւորգյանն ու Արմինե Բաբայանըՙ զիջելով մրցակիցներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #94, 07-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ