ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է ՄԵԿ ՏԵՂՈՎ Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով բարձրացել է եւ 89-րդ հորիզոնականն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում: Ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի առաջիկա մրցակից Մալթայի հավաքականը պահպանել է դիրքը 156-րդ տեղում, իսկ Դանիայի ընտրանին մնացել է 20-րդ հորիզոնականում: Դասակարգման ցուցակը գլխավորում է Իսպանիայի հավաքականը: Լավագույն տասնյակում են նաեւ Գերմանիայի, Արգենտինայի, Խորվաթիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի, Կոլումբիայի, Իտալիայի, Անգլիայի, Էկվադորի հավաքականները: Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից լավագույն արդյունքն ունի Ռուսաստանը, որը 11-րդ տեղում է: Մյուս հավաքականների ցուցանիշներն այսպիսին են. 39. Ուկրաինա, 58. Ուզբեկստան, 67. Բելառուս, 90. Էստոնիա, 96. Վրաստան, 105. Լիտվա, 112. Տաջիկստան, 118. Ադրբեջան, 119. Լատվիա, 132. Թուրքմենստան, 134. Մոլդովա, 143. Ղրղզստան, 146. Ղազախստան: |