«Չի սխալվում այն կառույցը, որ ընդհանրապես չի աշխատում: Եթե կան գործողություններ, դրանք երբեւիցե իդեալական չեն կարող լինել: Սխալներ տեսնելն ու վերացնելը լուրջ եւ դրական ընթացք է: Եթե կան սխալներ ու դրանք չես ցանկանում փոխել, դա սխալ է: Ես այս երեւույթը համեմատում եմ մարտական անհաջող գործողություններից հետո զորքն անտեր թողնելու հետ: ...
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ, քննարկելով «Հայռուսգազարդի» հայտը գազի նոր սակագների մասին, որոշեց 1 խմ գազի գինը սահմանել 156 դրամ: Հիշեցնենք, որ այժմ գործող գինը 132 դրամ է, իսկ «Հայռուսգազարդն» առաջարկել էր 221 դրամ 1 խմ դիմաց սակագնինը: Հայաստանի կառավարությունն էլ պարտավորվել էր սուբսիդավորել գազի գնի ...
Մինչ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի սկսվելը հանձնաժողովի շենքի առաջ բողոքի ցույց էին կազմակերպել հասարակական կազմակերպությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ: Որոշ ժամանակ անց նրանք որոշեցին ուղղվել դեպի Բաղրամյան 26 եւ իրենց բողոքը հայտնել նախագահին:
ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստին լրագրողները սպասում էին, քանի որ Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից եւ Սյունիքի մարզպետի հրաժարականից հետո ՀՀԿ ղեկավար մարմնի դիրքորոշումը հասարակությունն ուզում է իմանալ: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը, այո, հաստատեց, գործադիրի նիստում, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, Գորիսում տեղի ...
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպպերը խոստովանել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները համացանցային ընկերությունների միջոցով տեղեկություններ են հավաքում ԱՄՆ-ից դուրս գտնվող օտարերկրացիների վերաբերյալ: Ռոյթեր գործակալությունը մեջբերում է Կլեպպերի այն խոսքը, որ նման գործելակերպը թույլատրելի է ամերիկյան օրենքներով:
Երեկ լույս գիշեր Ստամբուլ վերադարձավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանըՙ ավարտելով Մարոկկոն, Ալժիրն ու Թունիսն ընդգրկող 4-օրյա շրջագայությունը Հյուսիսային Աֆրիկայում: Թեեւ նա զգուշացրել էր «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության Ստամբուլի վարչությանը, թե պետք չէ դիմավորման արարողություն, եւ կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը նախապես հայտարարել էր, որ արարողություն չի կազմակերպվելու, այնուամենայնիվ տասնյակհազարավոր դիմավորողներ ...
Ընթերցողը երեւի հիշում է, որ տարիներ առաջ Մեթյու Բրայզան ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահն էր եւ պարբերաբար հնչեցնում էր էքսցենտրիկ գաղափարներ: Նրա վարդագույն երազանքն էր` նշանակվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ինչն այդպես էլ չիրականացավ. շուրջ մեկ տարի լինելով դեսպանի պաշտոնակատար, Բրայզան ստիպված էր հրաժեշտ տալ Բաքվին. ամերիկյան օրենսդիրներն այդպես էլ համաձայնություն չտվեցին, ...
Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է ծառերի եւ ծաղիկների միջազգային առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդես-վաճառքին ներկայացվել են տարբեր ծառատեսակներ, բուսատեսակներ, ծաղկատեսակներ ու կոմպոզիցիաներ, դրանց խնամքի ապահովման համար անհրաժեշտ նյութեր, ինչպես նաեւ կանաչ գոտիների ստեղծման եւ ձեւավորման պարագաներ:
Օրեր առաջ Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հրավերով Հայաստան էր այցելել ռուս քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը: Քաղաքագետի ներկայացրած տեսակետները ինքնատիպ էին, երբեմն վիճելի, հետաքրքրական` հատկապես նրանց համար, ովքեր հակված չեն կարծատիպերով մտածելու: Թվում էր, թե լավ առիթ էր վեր բարձրանալու կենցաղային մտածելակերպից, փորձելու մեր երկրում կատարվող իրադարձությունները գնահատել աշխարհաքաղաքական եւ ...
Սննդի անվտանգության ապահովումը մշտական խնդիր է, հատկապես ամռան ամիսներին, երբ բարձրանում է օդի ջերմաստիճանը, իսկ փողոցային առեւտրի ու արեւի տակ սնունդ վաճառելու հարցը, որի մասին տարիներ շարունակ գրվում է մամուլում, նշվում դրա հակահիգիենիկ կողմերը, մնում է անլուծելի:
Երեկ հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր անցած շաբաթվաՙ մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածի 50.000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Արմենուհի Նազարյանն է, ում զանգահարել էր իր որդինՙ Էմին Նազարյանը, Ռուսաստանից: Orange-ի գրասենյակում Արմենուհին ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգեւատրվել է` ՄՏՍ խմբում առաջին անգամ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտի համապատասխանության ISO 26000 ուղենիշերի կիրառման համար
Երկուշաբթի օրվանից կվերսկսվի Արաբկիր համայնքի եկեղեցու շինարարությունը եւ կտեղադրվեն թմբուկակիր կամարների կաղապարները: Qahana. am-ից տեղեկացանք, որ եկեղեցու մեծածավալ հորինվածքի շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել 1-2 տարվա ընթացքում:
1947-ին` իր հիմնադրութեան թուականէն ցայսօր, Թէքէեան մշակութային միութեան գոյութեան գլխաւոր ազդակները եղած են զանազան կեդրոններու եւ ակումբներու առկայութիւնը, ուր թրծուած են ազգային ու միութենական ղեկավարներն ու անդամները: Եթէ երէկ այլ գաղութներու մէջ տիրական կանգնած էին ԹՄՄ-ի այլ կեդրոններ, այսօր` Նիւ Ճըրզիի այս նոր կեդրոնը ոչ միայն սատար պիտի հանդիսանայ մեր ...
Այսօր, հունիսի 8-ին Ստամբուլի «Թաքսիմ Հիլլ» հյուրանոցում կկայանա «Ծպտյալ եւ մահմեդականացած հայեր. ոչ մահմեդականների քաղաքացիության իրավունքը» թեմայով մեկօրյա կոնֆերանս:
Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթրը» թատերական միությունը 2012թ. Ֆրանսիայի հանդիսատեսի դատին է ներկայացրել Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմադրությունը: Սույն բեմադրությունն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Ներկայացման նպատակն է ճանաչելի դարձնել եւ տարածել հայ մշակույթը Ֆրանսիայում: Այդ նպատակի իրականացման համար էլ ընտրվեցին հայ մեծանուն գրող Հ. Թումանյանի հեքիաթները: Առաջիկայում նախատեսում ենք նաեւ «Սասնա Ծռեր» ...
Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի կյանքում տեղի ունեցավ հետաքրքրական իրադարձություն` «Հրեշտակը, մուրացկանն ու կախարդական ջութակը» մյուզիքլի ունկնդրումը: Ներկայացումն առանձնահատուկ էր ոչ միայն նրանով, որ առաջինն էր դպրոցի պատմության մեջ եւ ներգրավել էր ավելի քան 30 սաների, այլեւ նրանով, որ մեծ դպրոցի սաներին եւ մանկավարժներին հնարավորություն տվեց առնչվել երաժշտական կրթության ոլորտի ...
ՊՐՅՈԹՑԵԼ (ԳԵՐՄԱՆԻԱ)- Հունիսի 1-ին Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի Պրյոթցել ավանի վերանորոգված դղյակում 2-րդ անգամ տեղի ունեցավ «Կոմիտաս» միջազգային փառատոնըՙ հովանավորությամբ Արամ եւ Վահրամ Եկավյան եղբայրների: Ինչպես գրել էինք 2011-ի առաջին փառատոնի օրերին, ձեռնարկի գլխավոր նպատակն է գերմանացի երաժշտասեր հասարակայնությանն ավելի մոտիկից ծանոթացնել Կոմիտասի ժառանգությանը: Այս անգամ փառատոնը տեւել է մեկ օր ...
Հունիսի 5-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան տաճարում ՄԱԿ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի ունեցավ դաշնակահար Կարինե Պողոսյանի համերգըՙ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին:
Հունիսի 10-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա Արմինե Կարապետյան-Կունդակջեանի «Ինչ է գրվել Իրանում Հայոց ցեղասպանության տարիներին» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը կմասնակցեն եւ զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը եւ ուրիշ պատմաբաններ:
Նույնիսկ սարսափելի երազում դժվար թե կատարվեր այն, ինչը երեկ տեղի ունեցավ «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ Հայաստանի ազգային հավաքականն ընտրական մրցաշարի հերթական խաղում խայտառակ պարտություն կրեց եվրոպական ֆուտբոլի հետնապահներից մեկիՙ Մալթայի ընտրանուց: Հյուրերն իրենց հստակ խաղով, մինչեւ վերջ պայքարելու նվիրվածությամբ իսկական դաս տվեցին հայ ֆուտբոլիստներին, որոնց ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ չհաջողվեց ...
Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակող Հայաստանի միակ ներկայացուցիչ Արամ Ավագյանը (56 կգ) չկարողացավ եզրափակիչի ուղեգիր նվաճել: Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը պարտվեց ուկրաինացի Միկոլա Բուցենկոյին եւ բավարարվեց բրոնզե մեդալով:
La Gazzetta dello Sport-ի տեղեկացմամբ, «Լիվերպուլի» հյուսիսիռլանդացի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը դիմել է ակումբի ղեկավարությանը, որպեսզի ամեն գնով թիմի կազմում ընդգրկեն Հենրիխ Մխիթարյանին: Ռոջերսը խնդրել է 30 մլն եվրո առաջարկել «Շախտյորին», եթե ուկրաինական ակումբը չհամաձայնվի 20 մլն ֆունտ ստեռլինգով վաճառել հայ ֆուտբոլիստին: Մխիթարյանի տրանսֆերային արժեքը, համաձայն ակումբի հետ կնքված պայմանագրի, ...
Ալբենայի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում աղյուսակը գլխավորող Տիգրան Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթանակներ տոնեցինՙ ամրապնդելով առաջատարի դիրքը: Տիգրանը հաղթեց առաջատարներից մեկինՙ Սանդրո Մարեկոյին, Հրանտը պարտության մատնեց Պրասանա Վիշնուին: Հայ շախմատիստները Վլադիսլավ Նեւեդնիչնու հետ 5,5-ական միավորով գլխավորում են աղյուսակը:
Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտված շախմատի մրցաշարում Զավեն Անդրեասյանն ու Լեւոն Բաբուջյանը 8-ական միավորով զբաղեցրին 4-րդ եւ 5-րդ տեղերը: 11-րդ տուրում Զավենը հաշտություն կնքեց առաջատարներից մեկիՙ Միխեիլ Մչեդլիշվիլու հետ, իսկ Լեւոնը հաղթեց Ռահուլ Սանգմային: Հայ շախմատիստներն ընդամենը կես միավոր զիջեցին առաջատարներին:
Էստոնիայի ֆուտբոլի առաջնության 2-րդ խմբում հանդես եկող Տալլինի «Արարատը» շուտով կժամանի Երեւան: Հունիսի 15-ին ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում էստոնացիներն ընկերական հանդիպում կանցկացնեն Երեւանի «Արարատի» հետ: Հանդիպումը տեղի կունենա էստոնացի գործարար Մեելիս Կուբիտսի նախաձեռնած «Բոլորն ուղեւորվում են Երեւան» նախագծի շրջանակում: Երեւանում նախատեսված են նաեւ մշակութային միջոցառումներ:
Հռոմում կայացած թեթեւ ատլետիկայի «Ադամանդե լիգայի» 5-րդ փուլի 100 մետր վազքի մրցումներում ուշադրության կենտրոնում ամերիկացի Ջասթին Գետլինի եւ հանրահայտ ճամայկացի Ուսեյն Բոլտի մրցավեճն էր: 9,94 վրկ արդյունքով հաղթող ճանաչվեց Գետլինը, որը մեկ ակնթարթ շուտ հատեց վերջնագիծը: Օլիմպիական 6-ակի չեմպիոն, 100 եւ 200 մ վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլտը հաղթողին զիջեց ...