ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ Փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոն պրոֆեսոր -1 դոցենտ - 4 ասիստենտ -1 դասախոս -1 Համապատասխան պաշտոններին, ըստ տարակարգերի, կարող են հավակնել. պրոֆեսոր - փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձինք դոցենտ - փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք ասիստենտ - փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձինք դասախոս - մագիստրոսին համարժեք որակավորում: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ Հավակնորդները համալսարանի անձնակազմի հաշվառման բաժին են ներկայացնում. 1. դիմում ռեկտորի անունով 2. կադրերի հաշվառման անձնական թերթիկ 3. քաղվածք աշխատանքային գրքույկից 4. համառոտ ինքնակենսագրություն` ժամանակագրական կարգով 5. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը 6. գիտական աստիճանը եւ գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում) 7. տպագրված գիտական եւ մեթոդական աշխատանքների ցուցակը 8. բնութագիր վերջին աշխատավայրից 9. տվյալներ պարգեւների, մրցանակների եւ պատվավոր կոչումների վերաբերյալ: Փաստաթղթերի ներկայացման ժամկետը` 30 օրՙ հայտարարության հրապարակման օրվանից: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել համալսարանի անձնակազմի հաշվառման բաժին: Հասցեն` ք. Երեւան, Տիգրան Մեծի 17, 200 սենյակ, հեռ` 59-70-84: |