ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՈՎ Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակող Հայաստանի միակ ներկայացուցիչ Արամ Ավագյանը (56 կգ) չկարողացավ եզրափակիչի ուղեգիր նվաճել: Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը պարտվեց ուկրաինացի Միկոլա Բուցենկոյին եւ բավարարվեց բրոնզե մեդալով: Մինչեւ 49 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Հայրապետյանը շարունակեց հաղթարշավըՙ մտնելով եզրափակիչ: Նա պարտության մատնեց անգլիացի Ջեկ Բատեսոնին: Եզրափակիչում Դավիթի մրցակիցը կլինի իռլանդացի Պատրիկ Բառնեսը, որը հաղթեց ադրբեջանցի Սալման Ալիզադային: Մինչեւ 64 կգ քաշային կարգում էլ Ռուսաստանը ներկայացնող Արմեն Զաքարյանը մտավ եզրափակիչՙ հաղթելով Ֆրանսիան ներկայացնող Աբդելմալիկ Լադյալիին: Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի մոլդովացի Դմիտրի Գալագոտը, որը պարտության մատնեց Գերմանիան ներկայացնող Արտյոմ Հարությունյանին: |