RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013



ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Տեղադրվել է` 2013-06-07 23:33:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1401, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 39

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ ԱՆԱՏՈԼԻԱՅՈՒՄ ՊԻՏԻ ԱՄՐԱԳՐՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Այսօր, հունիսի 8-ին Ստամբուլի «Թաքսիմ Հիլլ» հյուրանոցում կկայանա «Ծպտյալ եւ մահմեդականացած հայեր. ոչ մահմեդականների քաղաքացիության իրավունքը» թեմայով մեկօրյա կոնֆերանս:

Ժամը 10.30-18.15 հրավիրված կոնֆերանսի «Նոր սահմանադրության նախապատրաստական գործընթացը. ոչ մահմեդականների քաղաքացիության իրավունքը» վերնագրյալ առաջին բաժնի քննարկմանը մասնակցում են Էրոլ Դորան, Օսման Ջանը, Ուֆուկ Ուրասը, Ռոբեր Քոփթաշը («Ակօս»), Բեքիր Բերաթ Էոզիփեկը: Հանդիսավարն է Նուրջան Քայան:

Երկրորդ բաժինը, որ վերնագրված է«Ծպտյալ եւ մահմեդականացած հայեր», վարելու է Էրդալ Դողանը: Մասնակցում են Էոմեր Ֆարուք Գերգելիօղլուն, Բագրատ Էստուքյանը, Միհրան Փրկիչը, Չենգիզ Աքթարը:

«Սփյուռքահայերի Թուրքիա վերադարձի պայմանները եւ քաղաքացիության իրավունքը» վերնագրյալ երրորդ բաժինը վարելու է Չենգիզ Ալթանը: Մասնակցում են Եդվարդ Տանձիկյանը, Մադլեն Վարդյանը, Նիկոլաս Դավիդյանը, Թաթյոս Բեբեքը, Գյուլեր Յիլդիզը:

Բոխումի «Սփյուռք եւ ցեղասպանություն» ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղի նախաձեռնած եւ փաստաբան Էրդալ Դողանի կազմակերպած կոնֆերանսն անցկացվում է թուրքական «Ընդդեմ ռասիզմի եւ ազգայնամոլության» կազմակերպության հովանու ներքո:

Միհրան Դաբաղի գնահատմամբՙ Թուրքիայում ներողության եւ հաշտության հռետորաբանությունից անդին առաջին անգամ Անատոլիայում ծպտյալ հայերի, հայկական կյանքի վերականգման իրավական հարցերն են ընդհանուր քննարկման առարկա դառնում»: «Սփյուռք եւ ցեղասպանություն» ինստիտուտի տնօրենի համար առաջնային է «ոչ միայն անցյալի համաձայնագրերի վրա հիմնված, այլեւ ներկա դիսկուրսին համապատասխանՙ Անատոլիայում հայկական կյանքի վերականգնումը»: Նրա մատուցմամբՙ ծպտյալ հայերի, ինչպես նաեւ վերադառնալու պատրաստ հայերի միջոցով կարելի է «հայկական կյանքի վերականգման գործընթացի սկիզբ դնել: Այսինքնՙ պատասխանատվություն ցեղասպանության հետեւանքների մեջ ապրող հայ մնացորդաց հանդեպ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ