RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013



Տեղադրվել է` 2013-06-07 23:33:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1156, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Խանտի Մանսիյսկում մեկնարկել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 15 տուր:

Հայաստանից մրցաշարին մասնակցում են Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Աշոտ Նադանյանը:

Անցկացրած 7 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Սերգեյ Մովսիսյանը, որը վաստակել է 4,5 միավոր: Նա հաղթել է Պավել Պոտապովին, Դմիտրի Գորդիեւսկուն եւ Վլադիսլավ Արտեմեւին, հաշտություն է կնքել Կատերինա Լահնոյի, Իգոր Կուռնոսովի եւ Դմիտրի Անդրեյկինի հետ: Միակ պարտությունը Մովսիսյանը կրել է 2-րդ տուրումՙ զիջելով Սալեհ Սալեմին:

Վլադիմիր Հակոբյանն ունի 4 միավոր: Նա հաղթել է Իլյա Սմիրինին ու Եվգենի Նայերին, հաշտություն է կնքել Ռոդրիգո Վասգուեսի, Կատերինա Լահնոյի, Վադիմ Զվյագինցեւի, Էլթայ Սաֆարլիի հետ: 7-րդ տուրում Հակոբյանը պարտվեց Իվան Չեպարինովին:

Գաբրիել Սարգսյանն ունի 3,5 միավոր: Նա մրցաշարը սկսեց Բայարսարխան Գունդավայի եւ Ղադիր Հուսեյնովի նկատմամբ տոնած հաղթանակներով, ապա 2 անընդմեջ պարտություն կրեց Ֆրանսիսկո Վալյեխոյից եւ Էլթայ Սաֆարլիից: Իսկ վերջին 3 տուրերում Գաբրիելը հաշտություն կնքեց Էշան Ղաեմիի, Սալեհ Սալեմի եւ Վլադիսլավ Արտեմեւի հետ: Աշոտ Նադանյանը վաստակել է 2 միավոր: Նա տոնել է 2 հաղթանակ, 5 պարտիայում պարտվել է:

7 տուրից հետո 6,5 միավորով աղյուսակը գլխավորում է Յան Նեպոմնյաչնին: 5,5 միավորով 2-րդ տեղում Ալեքսեյ Դրեեւն է: 5-ական միավոր ունեն Շահրիյար Մամեդյարովը, Իվան Չեպարինովը, Իլդար Խայրուլինն ու Դմիտրի Անդրեյկինը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ