«ԼԻՎԵՐՊՈՒԼԻ» ՄԱՐԶԻՉԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐՈՎ La Gazzetta dello Sport-ի տեղեկացմամբ, «Լիվերպուլի» հյուսիսիռլանդացի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը դիմել է ակումբի ղեկավարությանը, որպեսզի ամեն գնով թիմի կազմում ընդգրկեն Հենրիխ Մխիթարյանին: Ռոջերսը խնդրել է 30 մլն եվրո առաջարկել «Շախտյորին», եթե ուկրաինական ակումբը չհամաձայնվի 20 մլն ֆունտ ստեռլինգով վաճառել հայ ֆուտբոլիստին: Մխիթարյանի տրանսֆերային արժեքը, համաձայն ակումբի հետ կնքված պայմանագրի, հենց 30 մլն եվրո է: |