Բոլոր դեպքերում երեւի ճիշտ էր Ազգային ժողովի նախագահը, որ մի քառօրյա առաջ հանձնարարեց նիստերի ընթացքում ներկա-բացակա անել պատգամավորներին եւ արդյունքները հրապարակել ԱԺ կայքում: Միգուցե դա էլ պատճառ է, որ ամենից շատ բացակայող պատգամավորներից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հնարավոր է քառօրյայի առաջին օրը հանդիպել Ազգային ժողովում եւ անգամ ինչ-ինչ հարցերի պատասխան ...
Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ, որոնց մասնակցության հայտեր արդեն իսկ ներկայացված են, չնայած որպես հիմնական թեկնածուի ներկայիս նախագահ Ալիեւից բացիՙ որեւէ անձի անուն չի նշվում: Ամեն դեպքում, Ալիեւին են թերեւս հաղթող տեսնում նաեւ միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ, քանի որ որոշ ծրագրերի իրականացումը ներկայումս Ալիեւի մասնակցությամբ ծրագրելը հենց ...
Ինչպես հայտնի է, իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության 5-րդ համագումարը նախագահի թեկնածու է առաջադրել Իլհամ Ալիեւին: Միաժամանակ, կուսակցության փոխնախագահի, այսինքն` Իլհամ Ալիեւի տեղակալի, պաշտոնում համագումարն ընտրել է Մեհրիբան Ալիեւային: Կուսակցության մի շարք առանցքային անդամներ, օրինակՙ կրթության նախկին նախարար Միսիր Մարդանովը, տեղ չեն գտել կուսակցության ղեկավար մարմիններում:
Արդեն մի քանի օր ՀՀ մաքսային ծառայությունների որոշմամբ հայ-վրացական պետական սահմանի Բավրայի մաքսակետում Վրաստանի քաղաքացիների կողմից լրացվող բեռնամաքսային հայտարարագրերի տրամադրման համար մտցվել է բրոկերային միջնորդավճար, ինչը հարուցել է առանց այն էլ սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող ջավախքցիների արդարացի դժգոհությունը: Այդ կապակցությամբ հունիսի 8-ի վաղ առավոտյան մի խումբ ջավախքցիներ բողոքի ակցիա էին ...
«Շարքային Խլղաթյան, հյուր ունես», դիմեց զորամասի սպան զինվորին: Զինվորը, որ իր ծառայությունն էր կատարում, նախ շփոթվեց, հետո զարմացավ: Հյուրի չէր սպասում, հարազատներից չէին զգուշացրել, որ այցելելու են զորամաս: Ներս մտնող լրագրողի դեմքն էլ անծանոթ թվաց, ու զարմանքը կրկնապատկվեց: Շարքային Արման Խլղաթյանի մայրը, տեղեկանալով, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի խումբ ...
Մինչ Թուրքիայում տարածվում էին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի «Գեզի» այգում ծայր առած ոստիկանության հետ բախումներով ընթացող բազմամարդ ցույցերը, ցուցարարներըՙ անվանելով կառավարությանը ֆաշիստական, պահանջում էին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը, իսկ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները «Թուրքական գարնան» հետեւություններ էին անում, համեմատելով իրադարձությունը արաբականի հետ, հունիսի 7-ի լույս գիշերը Ստամբուլում վայրէջք կատարեց Թունիսից վերադարձող ...
Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կրկնապատկել մայրաքաղաքի կանաչապատման ծավալներն ու նոր մոտեցումներ կիրառելու քայլեր ձեռնարկել. «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում 2012-ին գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ էր, եւ այն ծավալները, որոնք ապահովեցինք նախորդ տարի, մենք այս տարի պետք է կրկնապատկենք: Մայրաքաղաքի ...
Սյունիքի մարզպետի հրաժարականից հետո մարզպետի նոր թեկնածուների անուններ սկսեցին շրջանառվել: Այդ շրջանառությունների մեջ հստակ երեւում էին Գորիսում առկա երեք տնտեսական շրջանակների շահերը: Հետաքրքական է, որ երեկ շրջանառության մեջ էր դրվել նոր անուն` Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի անունը: Վերջինս համարվում է պղնձամոլիբդենային գործարանի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի շրջապատի մարդկանցից: Ասվում է, որ ...
«Մաթեմատիկա» առարկայից դիմորդները միասնական քննություն կհանձնեն հունիսի 11-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը նշեց, որ քննություններին կմասնակցի մոտ 7000 դիմորդ: «Մաթեմատիկա» առարկայի համար hանրապետությունում ձեւավորվել են 30 քննական կենտրոններ, որոնցից 10 տեղակայված են մայրաքաղաքում:
Հայաստանյան իրականությունում տարօրինակությունները սպասվածից շատ են եւ շարունակում են ավելանալ: Հենց թեկուզ ռուսական գազի գնի վերանայման առումով գործընթացներն այնպիսի դրսեւորումներ են ստանում, որ նվազագույնը ցանկանում ես օգտագործել զավեշտալի հասկացությունը: Հանրային գործիչ մեկը հայտարարում է, թե գազի գինը որոշվում է Մոսկվայի Կրեմլում: Եղբայր, ձեր նշած տարածքում է գտնվում ՌԴ բարձրագույն իշխանությունը, ...
Ներկայումս արեւմտյան քաղաքագիտության մեջ մոդայական է դարձել «քաոսի տեսությունը», որը սերում է բարդ ոչ գծային դինամիկ համակարգերի ֆիզիկական տեսությունից: Վերջինիս ակունքներում կանգնած են 20-րդ դարի ականավոր մաթեմատիկոսներ Ա. Պուանկարեն, Ա. Ն. Կոլմոգորովը եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ի.Պրիգոժինը: Հենվելով իր «չհավասարակշռված պրոցեսների ֆիզիկայի» վրա, Ի. Պրիգոժինը մուծել է «բիֆուրկացիա» տերմինը (լատիներեն` ...
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, ամբողջությամբ բավարարել է Լոռու մարզի` կարկուտից առավել տուժած Ագարակ, Լեջան եւ Ամրակից համայնքների ներկայացրած առաջարկները` հողատերերին աջակցելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը վերոնշյալ ...
Հունիսի 6-ին եւ 7-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում Երեւանում եւ մարզերում գործող բուհերի տեխնիկական ֆակուլտետների ուսանողների համար կազմակերպվել էր երկօրյա դասընթացՙ ռադիոհասանելիության ցանցին, շարժական փոխկապակցման կենտրոնին եւ համակարգին, ինչպես նաեւ բջջային հեռահաղորդակցության համակարգի այլ առանցքային կոմպոնենտների վերաբերող թեմաներով: Բացի դրանիցՙ ուսանողները հնարավորություն են ստացել ականատես դառնալու կայանների շահագործման, ինչպես նաեւ տեխնիկական ...
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել դոկտոր Կարեն Մաթեւոսյանի «Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը» աշխատությունը:
Արդեն հինգերորդ տարին է, ինչ հայ ռեժիսորներն ու պրոդյուսերները հնարավորություն են ունենում իրենց նախաձեռնությունները, կինոնախագծերը, նոր կինոառաջարկները, նաեւ արտադրական եւ հետարտադրական փուլերում գտնվող ֆիլմերը Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ներկայացնել Կաննի փառատոնում գործող տասնօրյա կինոշուկայում, որտեղ Հայաստանն ունի մշտական տաղավար:
Մեկնարկել է Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 2-րդ փուլը: Ի դեպ, առաջին փուլը հաղթահարել են 9 թավջութակահարներ Կոտսիոլիս Գիորգոս (Հունաստան), Լոմակով Գեորգի (Ուկրաինա), Նավասարդյան Միքայել (Հայաստան), Իոնիցա Անդրեյ (Ռումինիա), Պերլովա Ալեքսանդրա (Ռուսաստան), Մորոզովա Աննա (Ռուսաստան), Խաչատրյան Գայանե (Հայաստան), Սուշենկո Ելիզավետա (Ռուսաստան), Աթայան Հակոբ (Հայաստան):
Դոկտ. Արտա Ճեպեճեան, Յորդանանի մէջ ունեցած բանախօսական իր անդրանիկ ելոյթով (ԱՄՄ-ի ընդարձակ սրահին մէջ), ցուցաբերեց իր համակրանքը հանդէպ յորդանանահայ մտաւորական տարրին, եւ, անշուշտ, հմայեց ու հետեւաբար նաեւ սիրուեցաւՙ իր մատուցած մեծապէս շահեկան նիւթով, որն էր «Հայերէն լեզուի պահպանման մարտահրաւէրները Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի սեմին», հարց մը, որ մեծապէս կը յուզէ ու ...
«Շուշի» պարային համույթի հաջողության գաղտնիքն այն է, որ Սեդա Քանտարճյանը ոչ թե հարկադրաբար, այլ իր իսկ ցանկությամբ, սիրով է ստեղծել, հիմնել այդ խումբը», գրում է Նյու Ջերսիի Հայկական ռադիոժամի հաղորդումների տնօրեն Վարդան Աբդոն Նյու Յորք-Նյու Ջերսիում գործող պարախմբի մասինՙ ավելացնելով, որ երեխաները սիրով ու հպարտությամբ են բեմ բարձրանում կատարելու հայկական ...
Հնդիկ գիտնականները կարծում են, որ ապագայում ռազմական գործողությունները տեղի կունենան խելացի մեքենաների մասնակցությամբՙ առանց մարդու միջամտության: «Թայմս օֆ Ինդիա» թերթը հաղորդում է, որ տեղացի ճարտարագետները մտավոր բարձր գործակից ունեցող մարտամեքենաների բանակի ստեղծման աշխատանքներ են սկսել: Այդ ռոբոտները կգործեն Հնդկաստանի անհանգիստ շրջաններում:
2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում այսօր Հայաստանի ազգային հավաքականը Կոպենհագենում կմրցի Դանիայի ընտրանու հետ: ՀՀ հավաքականը երեկ առավոտյան «Բագրատ տուրի» կազմակերպած չարտերային չվերթով ուղեւորվեց Կոպենհագենՙ հանգրվանելով «Հիլթոն» հյուրանոցում: Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել 23 ֆուտբոլիստներ: Երեկ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մեր ֆուտբոլիստներն իրենց միակ մարզումն անցկացրին, իսկ այսօր ...
Տիգրան Պետրոսյանը գերազանց հանդես եկավ Ալբենայում անցկացված շախմատի մրցաշարում: 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, Տիգրանը դարձավ մրցաշարի հաղթողՙ պարգեւատրվելով 5 հազար եվրոյով: Վերջին 3 տուրերում Պետրոսյանն իր օգտին 2,5 միավոր գրանցեց: 7-րդ տուրում ոչ-ոքի խաղալով Հրանտ Մելքումյանի հետ, ավարտական 2 տուրերում Տիգրանը հաղթեց Բորիս Չաթալբաշեւին եւ Լեւենտե Վայդային:
Մինսկում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրած 7 բռնցքամարտիկներից միայն Արամ Ավագյանին (56 կգ) հաջողվեց մրցանակակիր դառնալՙ նվաճելով բրոնզե մեդալ: