RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #96, 11-06-2013



Տեղադրվել է` 2013-06-11 12:41:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 981, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 35

ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, ամբողջությամբ բավարարել է Լոռու մարզի` կարկուտից առավել տուժած Ագարակ, Լեջան եւ Ամրակից համայնքների ներկայացրած առաջարկները` հողատերերին աջակցելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը վերոնշյալ համայնքներ այցելության ժամանակ: Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը եւ «Տաշիրի» ներկայացուցիչը նշյալ համայնքների բնակչության հետ հանդիպումների ժամանակ համոզվեցին, որ առաջարկները ներկայացվել են հենց համայնքների կողմից` տուժած բնակիչների անմիջական մասնակցությամբ: Հիշեցնենք, որ երեք համայնքներում ստեղծված հանձնաժողովները հաշվարկել էին վնասի չափերը եւ տուժած հողատերերին աջակցելու առաջարկ ներկայացրել Լոռու մարզպետարան: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դիմել էր ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանինՙ համայնքների բնակիչներին հնարավորության սահմաններում օգնելու նպատակով:

Ա.Ճաղարյանը տեղեկացրեց, որ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է համայքների պահանջարկը բավարարել ամբողջությամբ, այն է` կարտոֆիլի ցանքատարածությունների համար (դրանք վերականգնելի են) տրամադրել ազոտական պարարտանյութ, իսկ ցորենի ցանքատարածությունների համար վճարել գյուղացիների հողի հարկը` ըստ ներկայացված ցուցակների: Պարարտանյութի գնման գումարն արդեն իսկ փոխանցված է, իսկ հողի հարկի վճարումները կկատարվեն առաջիկա օրերի ընթացքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #96, 11-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ