RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #96, 11-06-2013



ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ

Տեղադրվել է` 2013-06-11 12:41:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1152, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿԴԻՏԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Վ. Պ.

Հունիսի 7-ին Սուրբ աթոռում Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:

Դեսպան Մինասյանի եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Սուրբ աթոռի երկկողմ պատմական կապերին, հարուստ մշակութային եւ հոգեւոր ժառանգությանը: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, դեսպան Մինասյանը նշել է, որ նպատակ ունի ուղղել Սուրբ աթոռում ՀՀ նորաստեղծ դեսպանության գործունեությունը երկկողմ մշակութային կապերի, հոգեւոր ընդհանրությունների առավել ընդլայնմանը, ինչպես նաեւ համաշխարհային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս կազմող հայկական քրիստոնեական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը:

Դեսպան Մինասյանը Հռոմի պապին է փոխանցել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրական ողջույնը: Նա նաեւ երախտագիտություն է հայտնել վերջերս Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ Հայ կաթողիկե եկեղեցու հոգեւոր առաջնորդ Ներսես Պետրոս 19-րդի միջեւ կայացած հանդիպման ժամանակ քահանայապետի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ հնչեցրած դիրքորոշման համար:

Ներսես Պետրոս 19-րդի հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վերահաստատել էր իր մոտեցումը Հայոց ցեղասպանության առնչությամբ` հնչեցրած 7 տարի առաջ, կրկնելով, որ «20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանությունը հայերինն էր»: Սրան չուշացան արձագանքել ինչպես թուրքական մամուլը եւ թուրքական արտաքին գերատեսչությունը` սկզբում ոչ բացահայտ, ապա նաեւ բողոքի գրավոր ցուցադրությամբ, թե լավ է զերծ մնալ երկկողմ հարաբերությունների համար «անդառնալի հետեւանքներ ծնող» քայլերից:

Դեսպան Մինասյանը Հռոմի պապին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը: Քահանայապետը խոստացել է դիտարկել Հայաստան այցելելու հնարավորությունը:

Հռոմի պապի հետ հանդիպումից հետո, Սուրբ աթոռի արարողակարգի համաձայն, դեսպան Մինասյանն առանձնազրույց է ունեցել Սուրբ աթոռի պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հետ: Հանդիպմանը կարդինալ Բերտոնեն ողջունել է Սուրբ աթոռում դեսպանություն բացելու եւ ռեզիդենտ դեսպան նշանակելու ՀՀ որոշումը: Պետքարտուղարը հայտնել է նաեւ, որ Սուրբ աթոռի պետքարտուղարությունում քննարկվում է Հայաստանում նվիրակություն բացելու հարցը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #96, 11-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ