RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #96, 11-06-2013



Տեղադրվել է` 2013-06-11 12:41:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 999, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ԵՎՐՈՊԱՅԻ 2 ՉԵՄՊԻՈՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

Մինսկում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրած 7 բռնցքամարտիկներից միայն Արամ Ավագյանին (56 կգ) հաջողվեց մրցանակակիր դառնալՙ նվաճելով բրոնզե մեդալ:

Գերազանց ելույթ ունեցան ռուսաստանցի բռնցքամարտիկները, որոնք նվաճեցին 5 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Մինչեւ 49 կգ քաշային կարգում 2-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Դավիթ Հայրապետյանը, որը եզրափակիչում պարտության մատնեց իռլանդացի Պատրիկ Բառնեսին: Ոսկե մեդալի արժանացավ նաեւ Եվրոպայի առաջնություններում նորամուտը նշած Արմեն Զաքարյանը: Մինչեւ 64 կգ քաշային կարգում Արմենը հաղթեց մոլդովացի Դմիտրի Գալագոտին: ՌԴ հավաքականի կազմում բրոնզե մեդալի էր արժանացել Հովիկ Հովհաննիսյանը (52 կգ):

Բացի ռուսաստանցի 2 բռնցքամարտիկներից, եզրափակիչ էին դուրս եկել եւս 2 հայ մարզիկներ: Մինչեւ 60 կգ քաշային կարգում Բելառուսը ներկայացնող Վազգեն Սաֆարյանցը պարտվեց ուկրաինացի Պավլո Իշչենկոյին: Անհաջողության մատնվեց նաեւ մինչեւ 69 կգ քաշային կարգում հանդես եկած Արայիկ Մարությանը, որը ներկայացնում էր Գերմանիան: Նա պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Բեսպուտինին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #96, 11-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ