«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #96, 11-06-2013
| | Տեղադրվել է` 2013-06-11 12:41:27 (GMT +04:00) | Ընթերցված է` 1286, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 34
| ՍՅՈՒՆԻՔԻ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԱՑՈՒ Մ. Խ. Սյունիքի մարզպետի հրաժարականից հետո մարզպետի նոր թեկնածուների անուններ սկսեցին շրջանառվել: Այդ շրջանառությունների մեջ հստակ երեւում էին Գորիսում առկա երեք տնտեսական շրջանակների շահերը: Հետաքրքական է, որ երեկ շրջանառության մեջ էր դրվել նոր անուն` Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի անունը: Վերջինս համարվում է պղնձամոլիբդենային գործարանի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի շրջապատի մարդկանցից: Ասվում է, որ վերեւներում կանգ են առել հենց այս թեկնածուի վրա: Հերթական լրատվական «բադի՞կն» է սա, թե՞ տակն իսկապես մի բան կա` պարզ կլինի շատ մոտ ժամանակում: | | | |
|
| |