RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #92, 05-06-2013



Տեղադրվել է` 2013-06-04 23:44:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1485, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ԴԻՎԵՐՍԻԱ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ. ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Հ. Հ.

Ամենայն հավանականությամբ զորակոչի ընթացքով պայմանավորվածՙ ԼՂՀ շփման գծում, Քարվաճառի ուղղությամբ, հակառակորդը դիվերսիոն հարձակում է իրականացրել: «Ազգ»-ի տեղեկություններովՙ թշնամու 10-12 հոգանոց խմբի հետ բախումը տեղի է ունեցել բաց տարածքում: Բախումը տեւել է 10-15 րոպե, հայկական կողմը կարողացել է հետ շպրտել ադրբեջանական բանակի դիվերսանտներին: Ադրբեջանական կողմը զոհեր չի տվել, սակայն ունեցել է վիրավորներ: Մեր զինծառայողներից մի քանիսը մարմնական թեթեւ վնասվածքներ են ստացել. լուրջ վիրավորներ կամ զոհեր հայկական կողմը չի տվել:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբՙ հակառակորդն այս օրերին իրեն դրսեւորել է նույն կերպ: «Սահմանին միշտ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված եւ հետ շպրտվում: Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը: Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակն ու ոչ մի կորուստ չեն ունեցել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #92, 05-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ