- Պարոն Սահակյան, «Առավոտի» խմբագիրը այսօր (երեկ-Մ.Խ.) հայ տղամարդկանց եւ Ձեր անունից ներողություն է խնդրել Զարուհի Փոստանջյանից` նախորդ քառօրյայում պատգամավորուհուն ուղղված Ձեր խոսքերի համար (մայրուղու վրա մեքենա կանգնեցնելու վերաբերյալ): Ի վերջո չե՞ք գտնում, որ միգուցե սահմանն անցել եք ...
Մայիսի 25-ին ազատ է արձակվել Հալեպի ՀԲԸՄիության ատենապետ, գրող, դերասան, հասարակական գործիչ Հակոբ Միքայելյանը, որ մայիսի 20-ին առեւանգվել էր Հալեպից ավտոբուսով Բեյրութ ուղեւորվելու ճանապարհին: Այս մասին տեղեկացնում է նրա դուստրըՙ բանաստեղծ Նուշիկ Միքայելյանը, որը համացանցում գրել է. «Հայրս արդեն ազատության մեջ է: Ուզում եմ հատնել իմ խորին շնորհակալությունը բոլոր-բոլոր մեր ...
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբՙ վերջին տարիներին ռազմական հոգեբանության ոլորտում լուրջ աշխատանքներ են իրականացվել: Նախարարի հավաստիացմամբՙ ռազմական հոգեբանության ոլորտի զարգացումը ռազմական բարեփոխումների շրջանակներում է եւ կրելու է շարունակական բնույթ: «Այսօր ՀՀ զինված ուժերը հոգեբանական ծառայության կայացման ճանապարհին են: Դրա համար հարկավոր է զորամասերում բացել համապատասխան հաստիքներ ...
Թուրքիայի վճռաբեկ դատարանի կողմից «Ակօս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ նախկին վճռի բեկանումից հետո դատական գործը կրկին տեղափոխվել է դատարան: «Արմենպրեսը»` վկայակոչելով թուրքական CNN Turk-ին, տեղեկացնում է, որ դատարանն առաջիկա օրերին կհրապարակի դատական նիստի անցկացման օրը:
«Արմավիա» ավիափոխադրող ընկերությունը վաճառում է գույքն ու ինքնաթիռներըՙ կուտակված պարտքերը մարելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշել է «Արմավիա»-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան : «Բանակցություններ են տարվում պարտքերն աստիճանաբար մարելու համար, այդ թվում եւ աշխատավարձերը: «Արմավիա»-ն իր հերթին պարտապաններ ունի, եւ մենք նրանցից սպասում ենք գումարի ...
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստը տեղի չունեցավ: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ նիստի անցկացման մասին լրացուցիչ կտեղեկացվի: Մինչ այդ հանձնաժողովի շենքի առջեւ գազի գնի բարձրացման դեմ բողոքում էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք գրանցվելուց հետո պետք է մասնակցեին քննարկումներին: Սակայն խնդիր առաջացավ դահլիճի փոքր ...
Մայիսի 28-ի ուշ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովի հայտարարությունը. «Ավարտվել է առաջատար կուսակցությունների, շարժումների եւ հասարակական միավորումների կողմից Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի համար առաջադրված թեկնածությունների քննարկումը: Առաջին անգամ ստեղծված է քաղաքական լայն կոալիցիա: Խորհրդի կազմում են տարբեր մասնագիտության, տարիքի եւ քաղաքական հայացքների մարդիկ, որ համաձայնել են ...
Միջպետական մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարան ներկայացված «Օկուպացված տարածքների մասին» օրենքի նոր նախագիծը, կարծիք հայտնեց, որ նման կարգի փաստաթղթերը պետք մանրակրկիտ ուսումնասիրվեն, իսկ վերլուծաբաններն իրենց գնահատականը տան: Հիշեցնենք, որ «Օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծը ենթադրում է, որ Ադրբեջանն արգելելու է հասարակական ...
Րաֆֆի Պետրոսյանը մասնագիտությամբ ինժեներ-շինարար է: Ապրում է Տորոնտոյում (Կանադա). վերջերս մասնակցել է Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու վերականգնման աշխատանքներին:
Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչո՞ւ մայիսի 28-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցում, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշել է, որ մայիսի 28-ը Հանրապետության օրն է, եւ Հայաստանի նախագահը ցանկացել է մնալ այդ օրը Հայաստանում:
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի այցելությունը Հայաստան բարձրացրեց մեծ աղմուկ եւ հետաքրքրություն: Անշուշտ, թագավորական տոհմի նշանավոր ներկայացուցչի այցելությունը հատկանշական էր, սակայն գլխավոր հարցն այն էր, թե ինչո՞ւ է նման հայտնի անձնավորությունը գալիս Հայաստան: Երկար ժամանակ այցի, հանդիպումների կապակցությամբ որեւէ լուր չէր հրապարակվում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մայիսի 28-ին Գյումրիում տեղի ունեցավ նորոգված վագոնային-վերանորոգման եւ լոկոմոտիվային դեպոների հանդիսավոր բացումը:
Մայիսի 24-ին Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի նիստում կայացել է Հայաստանի բանկերի միության նախագահի հերթական ընտրությունը, միաձայն ՀԲՄ նախագահ է ընտրվել «Անելիք բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը :
Մայիսի 27-ին Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը բացվել է լուսանկարչական ցուցահանդես` նվիրված 1915-1922 թթ. ողբերգական իրադարձություններից որբացած հայ մանուկներին: Մերձավոր Արեւելքի հիմնադրամի, ԱՄՆ դեսպանության եւ «Նարեկացի» արվեստի միության կազմակերպած «Հայոց որբերի հետքերով» ցուցադրությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Գյումրու քաղաքապետն ու այլ պաշտոնատար անձինք: Ներկայացվել ...
Օրերս Հայաստան էր ժամանել Չեխիայի մշակույթի նախարար Ալենա Հանակովան` երկկողմ մշակութային կապերի ամրապնդման, դրանց նոր որակ հաղորդելու համար: Ալենա Հանակովայի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված էր Չեխիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Թոմաշ Բոհմը:
Չեխական Լիդիցե ավանում երեկ հանդիսավորությամբ բացվեց 41-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը, որին աննախադեպ մասնակցություն էր արձանագրվելՙ աշխարհի 68 երկրներից, այդ թվումՙ Հայաստանից, ստացվել էր 24 593 աշխատանք: Ինչպես մեզ հետ զրուցում նշեց Լիդիցեի ցուցասրահի տնօրեն եւ ցուցահանդեսի համակարգող Իվանա Կասալիցկան, հատկապես Հայաստանի մասնակիցներն այս տարի զարմացրել են իրենց ակտիվ մասնակցությամբ եւ ...
Այսու, երջանկայիշատակ Խորէն Պալեանի ժառանգներու անունով, հայ մշակութասէր հասարակութեան ուշադրութեան կը փափաքինք յանձնել կարգ մը յստակացումներ եւ պարզաբանումներ, ինչպէս նաեւ մտահոգութիւններ անզուգական երգչուհի Լուսինէ Զաքարեան եւ Խորէն Պալեան ամուսիններու երեւանեան բնակարանի առնչութեամբ:
Երեկ լրագրողների հետ հանդիպած «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը , «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը եւ «Ազգ» թերթի լրագրող Մարիետա Խաչատրյանը «Հայացք» ակումբում քննարկեցին առցանց լրատվական կայքերին ուղղված մի շարք թերթերի խմբագիրների նախաձեռնությունը, որի նպատակն է բացառել ...
ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս, աշխարհասփյուռ հայությանը, մաղթում նոր հաղթանակներ, քանակական եւ որակական նոր բարձունքներ, լուսավոր գալիք, հայության վերահավաք մայր հայրենիքում:
Այսօր` մայիսի 29-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում կայացավ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ 2012-ի մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը: Ստորեւ եւ կից տեսեք մրցանակակիրներների ցանկը:
Բեռլինում, արտգործնախարարության շենքում բացված լուսանկարչական ցուցահանդեսում Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հնագիտության վարչությունն առաջին անգամ ներկայացնում է Հայաստանի 4000-ամյա ժայռապատկերները: Մայիսի 21-ին բացված «Հավերժական պատկերներ.Հայաստանի բարձրավանդակի պետրոգլիֆները» վերնագրյալ ցուցահանդեսի առիթով ԱԳՆ-ի տեղեկագրում կարդում ենքՙ ի տարբերություն ժայռապատկերներով հարուստ միջինեվրոպական այլ շրջանների, որ վաղուց են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մաս դարձել, պատկերների այս աշխարհը մինչեւ ...
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն 22 ֆուտբոլիստների ցանկը, որոնք հունիսի 3-ից կսկսեն նախապատրաստվել առաջիկա ընտրական մրցախաղերին: Հունիսի 7-ին, ժամը 20-ին Հայաստանի հավաքականը «Հանրապետականում» կհյուրընկալի Մալթայի ընտրանուն, իսկ 4 օր անց Դանիայում կմրցի տանտերերի հետ:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին նոր մրցաշրջանում հանդես կգա «Կրասնոդարում»: Նա 2 տարով պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ, որում նախկինում հանդես էր գալիս ՀՀ հավաքականի մեկ այլ խաղացողՙ Յուրա Մովսիսյանը:
ՀՀ ազգային հավաքականի եւ «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Sports.ru-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի ավարտված առաջնության խորհրդանշական հավաքականում:
Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացված շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, 91 մասնակիցների մեջ գրավեց 7-րդ տեղը: Նա արժանացավ 483 դոլար պարգեւավճարի:
Մայիսի 22-ին Դոնեցկի «Շախտյորը» 9-րդ անգամ էր նվաճել Ուկրաինայի գավաթըՙ եզրափակիչում 3-0 հաշվով հաղթելով «Չեռնոմորեցին»: Այդ առիթով ակումբի պաշտոնական կայքում հարցում էր անցկացվելՙ որոշելու գավաթի մրցաշարում թիմի լավագույն ֆուտբոլիստին:
Հունիսի 6-10-ը ՌԴ Խանտի Մանսիյսկ քաղաքում կանցկացվեն արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները: Հայաստանն այդ մրցումներին կներկայացնեն Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Աշոտ Նադանյանը: