RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1243, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 74

«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԳՈՒՅՔ ԵՎ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ Է ՎԱՃԱՌՈՒՄՙ ՊԱՐՏՔԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Արմավիա» ավիափոխադրող ընկերությունը վաճառում է գույքն ու ինքնաթիռներըՙ կուտակված պարտքերը մարելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշել է «Արմավիա»-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան : «Բանակցություններ են տարվում պարտքերն աստիճանաբար մարելու համար, այդ թվում եւ աշխատավարձերը: «Արմավիա»-ն իր հերթին պարտապաններ ունի, եւ մենք նրանցից սպասում ենք գումարի փոխանցում, որից հետո, ըստ ցուցակի, հերթականությամբ կսկսենք մարել պարտքերը»,- ասել է Ավետիսովան: «Արմավիա»-ի մամուլի պատասխանատուն չի նշել ընկերության պարտքի չափըՙ կոմերցիոն գաղտնիք լինելու պատճառով: Մայիսի 29-ի առավոտյան «Արմավիա»-ի նախկին աշխատակիցները բողոքի ցույց էին անում նախագահականի առջեւՙ պահանջելով վճարել աշխատավարձի պարտքերը: Նրանք նշել են, որ «Արմավիա»-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ չեն ստացել մոտ 6 ամսվա աշխատավարձերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ