ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ 7-ՐԴՆ Է Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացված շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, 91 մասնակիցների մեջ գրավեց 7-րդ տեղը: Նա արժանացավ 483 դոլար պարգեւավճարի: Վարուժանը մրցաշարը սկսեց Բրադլեյ Դենթոնի եւ Ֆլորին Ֆելեկանի նկատմամբ տոնած հաղթանակներով: Հաջորդ 2 պարտիաներում նա հաշտություն կնքեց Ալեքս Երմոլինսկու եւ Ջոշուա Ֆրիդելի հետ, ապա հաղթեց Լեոնիդ Գերզհոյին: 6-րդ տուրում հայ շախմատիստն առաջին պարտությունը կրեցՙ զիջելով մրցաշարի հաղթող Ռոյ Ռոբսոնին: Դա մրցաշարում Վարուժանի միակ պարտությունն էր: 7-րդ տուրում նա հաղթեց Դարվին Յանգին, իսկ ավարտական 2 պարտիաներն ավարտեց ոչ-ոքի Ալեքսանդր Ֆիշբայնի եւ Միխեիլ Կեկելիձեի հետ: 3 շախմատիստներՙ Ռոյ Ռոբսոնը, Ջոշուա Ֆրիդելն ու Նիկոլա Միտկովը վաստակեցին հավասարՙ 7-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց Ռոյ Ռոբսոնը: Նա պարգեւատրվեց 6033 դոլարով: |