ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԱՎԱԹԱՅԻՆ ՄԱՐՏԻԿԸ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ Է Մայիսի 22-ին Դոնեցկի «Շախտյորը» 9-րդ անգամ էր նվաճել Ուկրաինայի գավաթըՙ եզրափակիչում 3-0 հաշվով հաղթելով «Չեռնոմորեցին»: Այդ առիթով ակումբի պաշտոնական կայքում հարցում էր անցկացվելՙ որոշելու գավաթի մրցաշարում թիմի լավագույն ֆուտբոլիստին: Ինչպես հաճախ է պատահել նմանատիպ հարցումներում, այս անգամ էլ հաղթող ճանաչվեց Հենրիխ Մխիթարյանը, որը 25 գնդակով դարձավ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու: Հարցման 1523 մասնակիցներից 567-ն իրենց ձայնը տվել են հայ ֆուտբոլիստին: 2-րդ տեղում բրազիլացի Ֆեռնանդինյոն է (345 ձայն): Լավագույն եռյակը եզրափակել է թիմի ավագ Դարիո Սռնան (144): |