ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԿՄԵՆԱՄԱՐՏԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ Քաշային 2 կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի օգոստոսի 24-ին Գերմանիայում: Նրա մրցակիցն առայժմ անհայտ է: Արթուրն իր վերջին մենամարտն անցկացրել է մարտի 23-ին Ռոբերտ Շտիգլիցի հետ: Աբրահամը շատ անհաջող մենամարտեց, մրցակցի հուժկու հարվածներից վնասեց աչքը, որի հետեւանքով մրցավարը 4-րդ ռաունդից հետո դադարեցրեց մրցամարտն ու պարտություն գրանցեց հայ բռնցքամարտիկին: Այդ մենամարտում Աբրահամը կորցրեց 2-րդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով չեմպիոնական գոտին, որը ժամանակին խլել էր Շտիգլիցից: |