RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-08-28 23:10:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 803, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության 7-րդ տուրում աղյուսակը գլխավորող Տիգրան Քոթանջյանն առաջին պարտությունը կրեց Գրիգոր Դիլանյանի հետ մրցավեճում: Չնայած անհաջողությանը, Քոթանջյանը 5,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: Նրան ընդհուպ մոտեցան Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք ընդամենը կես միավորով են զիջում Քոթանջյանին: Կարենը սեւերով հաղթեց Հովիկ Հայրապետյանին, իսկ Գաբուզյանը նույնպիսի խաղաքարերով առավելության հասավ Դավիթ Քալաշյանի նկատմամբ:

4-ական միավորով հաջորդ տեղերում են Հովիկ Հայրապետյանն ու Լեւոն Բաբուջյանը: Վերջինս պարտության մատնեց Տիգրան Հարությունյանին: Մանուել Պետրոսյանն էլ հաղթեց Արթուր Չիբուխչյանին: Տուրում արձանագրված միակ ոչ-ոքին գրանցվեց Հայկ Վարդանյանի եւ Վահե Բաղդասարյանի պարտիայում:

Մրցաշարում նախորդ տուրից պայքարից դուրս է եկել Գեւորգ Հարությունյանը: Այնպես որ բարձրագույն խմբի ուղեգրի համար պայքարը շարունակում են 13 շախմատիստներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ