Եթե վերջին պահին որեւէ պատճառով հետքայլ չկատարվի, ապա վաղը բրիտանա-ամերիկյան ռազմանավերն ու օդանավերը կհարձակվեն Սիրիայի վրա: Ոչ նպատակն է առայժմ պարզ, ոչ էլ շարժառիթըՙ համոզիչ: Պարզ է միայն պատրվակըՙ պատժել նախագահ Ասադի վարչակարգին երկրում քիմիական զենքի օգտագործման համար, առանց սպասելու ՄԱԿ-ի տեսուչների եզրակացությանը: Արդեն, վերջիններիս տրված մանդատը խիստ սահմանափակ էՙ ...
Երեկ Նալբանդյան փողոցում գտնվող ոստիկանության շենքի մոտ սկսված եւ դատախազության շենքի մոտ ավարտված բողոքի գործողությունն ուղղված էր Կոմիտաս-5 հասցեում շինարարությունից բողոքող բնակիչների եւ քաղաքացիական ակտիվիստների հանդեպ ոստիկանության կիրառած բռնությունների դեմ: Բողոքին եւ երթին մասնակցող անկեղծ եւ երկրով մտահոգ երիտասարդ մարդկանց հետ կարելի էր հանդիպել նաեւ տարբեր դրամաշնորհներով սնվող ՀԿ-ների ներկայացուցիչների, ...
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է. «Հին Երեւանի սրտում գտնվող «Ծածկած շուկայի» սեփականատեր օլիգարխը մեր աչքի առաջ բարբարոսաբար քանդում եւ աղճատում է հանրապետական նշանակության հուշարձանը: Իրեն օրենքից վեր դասող սեփականատեր օլիգարխը ոչ միայն չի ապահովել հուշարձանի պահպանությունն ու անվթարությունը, այլեւ անգամ օրենքով ...
Ինչպես հաղորդում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, Երեւանի պետական համալսարանում բացվեց իսլամագիտության կենտրոն: Բացմանը մասնակցեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ Թեհրանի հումանիտար գիտությունների ու մշակութաբանության ինստիտուտի պատվիրակության անդամներ: Թեհրանի հումանիտար գիտությունների եւ մշակութաբանության ինստիտուտը ԵՊՀ-ի հետ իրականացնում է ոչ միայն թարգմանչական, այլեւ գիտահետազոտական եւ կրթական ծրագրեր: Հատուկ այդ ծրագրերի համար գործում ...
Երեկ Բաքվում ԱՄՆ դեսպանատան մոտ ոստիկանությունը դաժանորեն ցրել է ադրբեջանցի շուրջ 100 «փախստականի» բողոքի ակցիան: Բանն այն է, որ իշխանությունների որոշմամբ Ադրբեջանի նավթային ակադեմիայի ուսանողական հանրակացարաններից պետք է տարհանվի «750 փախստական ընտանիք»: Պետական միջոցներով նրանց համար տներ են կառուցվել Ապշերոնի շրջանի Մասազըր կոչվող ավանում:
Ներքաղաքային ուղեւորափոխադրումների սակագների բարձրացման գործընթացները հարաբերական պասիվ փուլում են. վստահ եմՙ այս կարծիքին են նաեւ այն անհատներն ու խմբերը, որոնք փորձում են հանրային ընդվզումից հետո ինչ-որ կերպ կանխել Երեւանի քաղաքապետի օրեր առաջ հայտարարած ուղեւորափոխադրումների սակագների բարձրացման կապակցությամբ հնչեցրած մոտեցման իրականացումը: Կարծում եմՙ առանց լայն ու խոր թիկունքի ձեւավորման նստացույց անողներն ...
Վերջին երկու օրերին բրիտանական օդուժի ռազմական եւ ռազմափոխադրական օդանավեր են կուտակվում Կիպրոսի «Ակրոտիրի» ռազմակայանում, որը Սիրիայից ընդամենը 160 կմ հեռավորության վրա է: Այդ մասին հաղորդում է «Գարդիան» թերթը, հիշեցնելով, որ բրիտանացիներն այդ ռազմակայանը տնօրինում են 1960 թվականից:
Ռուսական պարբերականներից մեկը այս օրերին հրապարակում է հոդվածաշար, որը վերնագրված է` «Ռուսական հոգու գաղտնիքները»: Շարքից մեկ-երկու հոդված կարդալուց հետո, անկեղծ ասած, այդ գաղտնիքներն այդպես էլ հասանելի չդարձան ինձ, գուցե դրանք պարզ լինեին հոդվածաշարը մինչեւ վերջ կարդալուց հետո... Էական չէ, կարեւորն այն է, որ այս օրերին Հայաստանում, իսկ ոմանք էլ` Արեւմուտքում, ...
Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի երեկ տեղի ունեցած 10-րդ նիստի բացմանը հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այն կարծիքը հայտնեց, որ չնայած Հայաստանի եւ Բելառուսի տնտեսական հարաբերությունները զարգանում են, բայց դրանք ընդլայնման եւ զարգացման հնարավորություններ ունեն: Նա համոզմունք հայտնեց, որ այդ հարաբերություններն ավելի կխորանան:
Նամակի բովանդակությունից երեւում է, որ հեղինակները ծանոթ չեն իրերի իրական դրությանը եւ կատարում են անհիմն հետեւություններ, ըստ երեւույթին այն պատճառով, որ երեք նամակագիրներից առնվազն երկուսը ռելյատիվիստական աստղաֆիզիկայի մասնագետներ չեն: Այսուհանդերձ, թյուրիմացությունից հնարավոր կլիներ խուսափել, եթե նամակի հեղինակները նախօրոք ծանոթանային Երեւանում Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնի հիմնադրման մասին կնքված պայմանագրին, որը զետեղված է ...
Մինչ ներկա իսլամական վարչակարգը փորձում է ձերբազատվել Աթաթուրքի ժառանգությունից, շատ ստոր արարքներ են ի հայտ գալիս Թուրքիայում: Գաղափարական պատերազմից այդ ձերբազատումը անուղղակիորեն նպաստավոր է դառնում փոքրամասնությունների համար:
Հենվելով «Հյուրիեթ դեյլի նյուս» օրաթերթի լրատվության վրա, «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրը» տեղեկացնում է, որ Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցուն կից նախատեսվում է բացել հայոց պատմության եւ մշակույթի թանգարան: Հիշեցնենք, որ եկեղեցին վերանորոգվել եւ արարողությունների համար բացվել էր երկու տարի առաջՙ շնորհիվ հայ համայնքի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի նվիրատվությունների: Նորաստեղծ թանգարանի ներքին հարդարման, մաքրության, լուսավորության, ...
Փարիզի արվարձան Ալֆորվիլի «Սիժեստ» հրատարակչությունը լույս է ընծայել Էրվան Կերիվելի «Արեւորդիներ. Դերսիմի հայերը եւ ալավիները» գիրքը, որի նախաբանի հեղինակն է Դենի Տոնիկյանը: 192-էջանոց աշխատության մեջ կան 25 լուսանկար եւ 9 պատկերազարդում:
Ինչպես թատերական, այնպես էլ համերգային դահլիճները շուտով նորից իրենց դռները բացելու են մշակութասեր հանրության առջեւ: «Ազգը» թռուցիկ ներկայացնում է աշնանային համերգաշրջանի գլխավոր միջոցառումները:
Անդրադառնալով Արամ Խաչատրյան համերգասրահին նշենք, որ սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 25-ը կսկսվի Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին, որը ներկայացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Կկայանան սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության 12 համերգներ միջազգային մեծ հռչակ վայելող երաժիշտների մասնակցությամբ:
Լիբանանահայ թատրոնը չնայած Լիբանանում շարունակ տիրող խժդժություններին` հանդիսատեսի առջեւ շարունակում է հանդես գալ նոր ներկայացումներով: Բեյրութի հայկական մի քանի թատերախմբերի բեմադրիչ ու գեղարվեստական ղեկավար, պիեսների հեղինակ, Հայաստանից գործուղված ռեժիսոր Ռոբերտ Առաքելյանն ասում է` թեեւ հանդիսատեսի ու թատրոնի միջեւ կապը չի կտրվում, սակայն թատրոնը խնդիր ունի հանդիսատեսի թվի: «Քանի որ հանդիսատեսները ...
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աշնանային ծրագրերի առանցքում, ինչպես նախկինում, հայկական ավանդական, ժամանակակից, դասական եւ մասնավորապես Կոմիտասի երաժշտությունն է լինելու:
Կարագանդայի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը, այսօր Գլազգոյում չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի պատասխան հանդիպումն է անցկացնելու տեղի «Սելթիկի» հետ: Հիշեցնենք, որ Կարագանդայում «Սելթիկը» հաղթել էր 2-0 հաշվով ու լավ հնարավորություն է ստացել ղազախական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հանդես գալու չեմպիոնների ...
Այս օրերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամները, որոնք նախապատրաստվում են առաջիկա 2 պատասխանատու մրցաշարերի: Սեպտեմբերին մեր երիտասարդ ծանրորդներին լուրջ քննություն է սպասում մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, իսկ հոկտեմբերին կայանալու է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը:
Երեւանում ընթացող շախմատի Հայաստանի առաջին խմբի 74-րդ առաջնությունում հիանալի է հանդես գալիս գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որը 6 տուրից հետո վաստակած 5,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Քոթանջյանը մեկնարկում 5 անընդմեջ հաղթանակ տոնեցՙ հաջորդաբար պարտության մատնելով Լեւոն Բաբուջյանին, Հայկ Վարդանյանին, Վահե Բաղդասարյանին, Տիգրան Հարությունյանին եւ Արթուր Չիբուխչյանին: Միայն 6-րդ տուրում Արտավազդ ...
Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 2 ձյուդոյիստներից առաջինը տատամի դուրս եկավ Հովհաննես Դավթյանը: Մինչեւ 60 կգ քաշայինների մրցավեճում Դավթյանն անհաջող հանդես եկավ: Նա պարտվեց առաջին իսկ գոտեմարտումՙ զիջելով ադրբեջանցի Իլգար Մուշկիեւին եւ դուրս մնալով հետագա պայքարից: Քաշային այս կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ճապոնացի Նաոհիսա Տակատոն, ...
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում կհյուրընկալվի Չեխիայի ընտրանուն: Այդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական բրիգադը Անտոնի Գոտյեի գլխավորությամբ: