RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#150, 2013-09-10 > #151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13 > #154, 2013-09-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #152, 12-09-2013



Տեղադրվել է` 2013-09-11 23:18:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1187, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԳԱԶԻ ԳԻՆՆ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Մ. Խ.

Երեկ, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը , Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՀՀԿ-ից Լեւոն Մարտիրոսյանի , իսկ ԱԺ միջանցքումՙ լրագրողների հարցերին, Հայաստան մուտք գործող ռուսական գազի գնի հետ կապված հետաքրքական մանրամասներ հաղորդեց: Երբ Հայաստանը միանա Մաքսային միությանը, գազի գինը հաշվարկվելու է 1000 խմ գազի դիմաց 189 դոլար: Սա այն գինն է, որ ստացվել է գազը թանկացումից հետո 30 տոկոսով սուբսիդավորելու վերաբերյալ հայկական եւ ռուսական կողմերի բանակցությունների ընթացքում: Այդ բանակցությունները եղել են մինչեւ այն պահը, երբ որոշվել է միանալ Մաքսային միությանը: Այս պահին գազի մուտքը սահմանի վրա ֆիքսված է 1000 խմ-ը 270 դոլարով: Իսկ մինչեւ Մաքսային միություն մուտք գործելը ՌԴ Պետդուման պետք է որոշում ընդունի 30 տոկոս սուբսիդավորման վերաբերյալ, ու այս պահին հայթայթվում են սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարները: Իսկ Մաքսային միությանն անդամակցելը նախարարը դրական է համարում, հատկապես էներգակիրների` Ռուսաստանից ներկրվելու հանգամանքը նկատի ունենալով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #152, 12-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ