Հայաստանի համար բավականին հետաքրքրական, նույնիսկ բարդ մի իրավիճակումՙ տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ Երեւանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հայ-հունական հետզհետե ընդլայնվող համագործակցության վառ դրսեւորումներից կարելի է համարել, որ Կոնգրեսում հելլենիստական խմբավորման համանախագահներ Մայքլ Բիլիրակիսը (հանրապետականՙ Ֆլորիդայից) եւ Կարոլին Մալոնին (դեմոկրատՙ Նյու Յորքից) պաշտպանում են «Հայոց ցեղասպանություն: Ճշմարտություն եւ արդարություն» բանաձեւի (H. Res. 227) ընդունումը Կոնգրեսում», հաղորդում է Ամերիկայի Հայ ազգային (Հայ դատի) կոմիտեն:
ԱՄՆ դեսպանատան տարածած երեկվա հայտարարությունը քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հարձակումների վերաբերյալ ժամանակային առումով կարծես մի փոքր ուշացել է ու զարմանալիորեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկության բարձրաձայնմանն է հաջորդել: Միգուցե չարժե այդպիսի առնչություն փնտրել այս երկու իրողությունների միջեւ, ու սա պարզ համընկնում է: Մի խոսքով` երեկ ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է քաղաքացիական ակտիվիստների, ...
Երեկ լրացել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը: Երեկ նախագահ Սարգսյանն ընդունել եւ շնորհակալություն է հայտնել Ա. Հովսեփյանին` երկարամյա ծառայության եւ ներդրած ավանդի համար: Արդեն երկար ժամանակ ԶԼՄ-ները պահպանում էին ինտրիգը, թե ո՞վ է դառնալու նրանից հետո Հայաստանի գլխավոր դատախազը, եւ տարբեր անուններ շրջանառելուց հետո (Գեւորգ Կոստանյան, Դավիթ Հարությունյան, ...
Գործազրկությունը մեր երկրի ամենալուրջ հիմնախնդիրներից է իր բացասական հետեւանքներով` աղքատություն, արտագաղթ, հոգեբանական խնդիրներ եւ այլն: Բնական է, որ գործազրկության հաղթահարումը նախ եւ առաջ պայմանավորված է տնտեսական զարգացմամբ եւ նոր աշխատատեղերով: Որքա՞ն է այժմ գործազրկության մակարդակը Հայաստանում, դա տնտեսապես ակտիվ բնակչության ո՞ր մասն է կազմում, ինչպե՞ս են փոխվում գործազրկության ցուցանիշներն անցած ...
Սեպտեմբերի 12-ին «Նյու Յորք թայմս» թերթը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Զգուշության կոչ Ռուսաստանից» հոդվածը, որը նվիրված է Սիրիայի իրադարձություններին:
ՌԴ Սեւծովյան նավատորմի «Սմետլիվի» պահականավը սեպտեմբերի 12-ին դուրս է եկել Սեւաստոպոլի ռազմակայանից եւ ուղղություն վերցրել դեպի Սիրիա: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, վկայակոչելով ռազմադիվանագիտական աղբյուր:
Ռուսաստանը պետք է հարգի ԵՄ արեւելյան հարեւանների` ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրերում ներգրավվելու ընտրության իրավունքը: Այսպիսի հայտարարությամբ բանաձեւ են ընդունել Եվրոպական խորհրդարանի պատգամավորները երեկվա իրենց նիստում:
Արդարադատության խորհրդի անդամների ընտրության փակ քվեարկությանը մասնակցած Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանից երեկ լրագրողները մի լրացուցիչ անգամ ճշտեցին նրա տեսակետը, մանավանդ` Հայաստանի խորհրդարանում մեր արտգործնախարարի վերջին հայտարարություններից հետո եվրոհանձնակատար Ֆյուլեն թարմացրել էր տեսակետը Մաքսային միության եւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու անհամատեղելիության մասնին: Հ. Աբրահամյանն ...
«ԵՄ հետեւողական դիրքորոշումն այն է, որ քաղաքական ասոցիացումը եւ տնտեսական ինտեգրացումը պետք է առաջ ընթանան միաժամանակ` հանդիսանալով Ասոցիացման համաձայնագրի անբաժանելի մասերը: Այդ պատճառով, մենք չենք կարող առանձնացնել համաձայնագրի այս երկու կարեւորագույն բաղադրիչները», Մեդիամաքսին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոմիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն :
Ճարտարապետները, Փակ շուկայի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն այլեւս չեն դիմում շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանին, դիմում են կառավարությանը: Ալեքսանյանի հարցազրույցներից հասկացել ենՙ մարդը չի հասկանումՙ ինչ կառույց է, ինչպիսի նշանակություն ունի, եւ չի հասկանում, որ պետք է աշխատեցնի առանց այն քանդելու: Թեպետ ունենք կառավարություն, գերատեսչություններ, որոնք, ըստ օրենքի, պետք է պահպանեն հուշարձանները, ...
«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, հավատարիմ իր ծրագրային սկզբունքներին, գնահատելով Հայաստանի Հանրապետության խոր եւ համապարփակ, բազմաբովանդակ կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, բացարձակ ձեռքբերում համարելով ազգային-պետական անվտանգության համակարգի գոյությունը, կառուցված Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ միասին, միանգամայն ճիշտ եւ վստահելի դաշնակցին համազոր որոշում է համարում Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սրեժ Սարգսյանի ...
Այս վերլուծականը գրելու համար երկու առիթ կար: Կիրակի օրը Աղթամարի Սուրբ Խաչ վանքում հավաքված հարյուրավոր հայերի, այդ թվումՙ հայաստանցիների մասնակցությամբ պատարագ մատուցվեց եւ մկրտություններ տեղի ունեցան: Երրորդ անգամ լինելով, հայկական ծեսով այս արարողությունները սկսում են դառնալ ավանդական: Երկրորդ առիթը հայ մտավորականների խմբի այցն էր Ստամբուլ, որտեղ նրանք թուրք խոշորագույն գրողներից ...
«Տոն է այսօր Մանկավարժական համալսարանում. ոչ թե հյուրընկալվել, այլեւ «տուն է վերադարձել» Ռուբեն Սեւակը»-Կուլտուրայի ֆակուլտետի մեծ դահլիճում կայացած միջոցառման ընթացքում նշեց Հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանըՙ նկատի ունենալով օրերս Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում բացված հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր եւ բժիշկ Ռուբեն ...
Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցի բակում երեկ հանդիսավորությամբ բացվեց հայ մեծանուն գրող, հրապարակախոսի արձանը: Քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Հրանտ Մաթեւոսյանի որդունՙ Դավիթ Մաթեւոսյանին: Արձանի հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է:
Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ սեպտեմբերի 17-ից 25-ը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը ելույթ կունենա Հոլանդիայի մի քանի քաղաքներումՙ տեղի հայ համայնքների եւ եվրոպացի հանդիսատեսի առջեւ:
Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի եւ «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետը (ՌԴ) պարգեւատրվել է պատվո շքանշանով: Տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Լոս Անջելեսում բնակվող կիթառահար եւ կոմպոզիտոր Վահագն Թուրգությանը, որը հայտնի է իր «Վահագնի» տրիոյով, առաջիկա օրերին համերգով հանդես կգա Չինաստանի ամենախոշոր քաղաքներում` Պեկինում եւ Շանհայում: Վահագնը նաեւ վարպետության դասով հանդես կգա չինացի կիթառահարների համար: «Վահագնի» տրիոյի կազմում են խմբի հիմնադիր կիթառահար Վահագն Թուրգությանը, թավջութակահար եւ բաս-վոկալիստ Արտյոմ Մանուկյանը, հարվածային գործիքների ...
Լեհաստանի Գդինիա քաղաքում անցկացված բազկամարտի աշխարհի առաջնությունում հաջող ելույթներ ունեցան հայ բազկամարտիկներըՙ նվաճելով 2-ական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ:
Իսպանիայի շախմատի թիմային առաջնության 4-րդ տուրում «Էքստրեմադուրան» առաջին հաղթանակը տարավՙ 5-1 հաշվով առավելության հասնելով «Էսկոլայի» նկատմամբ: Առաջին խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց Քեւին Սպրագետի հետ:
Ինչպես հայտնի է, «Միկայի» պատանի ֆուտբոլիստ Հայկ Գալստյանը հունիսին հաջող փորձաշրջան էր անցել Մադրիդի «Ատլետիկոյի» պատանեկան թիմում: Սպասվում էր, որ օգոստոսին Հայկը կտեղափոխվի Իսպանիա, սակայն «Ատլետիկոյի» ղեկավարությունը խնդրել է ֆուտբոլիստին մի փոքր սպասել: Քանի որ Հայկը դեռեւս անչափահաս է, ուստի փաստաթղթային հարցերը լուծելն այնքան էլ հեշտ չէ: Ծնողներից մեկը Հայկի ...
Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հաստատել է, որ Սանկտ Պետերբուրգը կառաջադրվի որպես ֆուտբոլի 2020-ի Եվրոպայի առաջնության անցկացման մրցավայր քաղաքներից մեկը: Սանկտ Պետերբուրգը ցանկանում է 4 խաղ անցկացնել, որից 3-ըՙ խմբային մրցաշարում, մեկըՙ քառորդ եզրափակիչում: