Երեկ պատգամավորների հարցերի կիզակետում էր հայտնվել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն էր կառավարության նոր ծրագիր ուզում, թե` առկա ծրագրում ԵՄ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին գրված է, իսկ Մաքսային միության հետ` ոչ, եւ ուրեմն Մաքսային եւ Եվրասիական միությունների հետ համագործակցելու մանդատ խորհրդարանից ...
Երեկ, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը , Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՀՀԿ-ից Լեւոն Մարտիրոսյանի , իսկ ԱԺ միջանցքումՙ լրագրողների հարցերին, Հայաստան մուտք գործող ռուսական գազի գնի հետ կապված հետաքրքական մանրամասներ հաղորդեց: Երբ Հայաստանը միանա Մաքսային միությանը, գազի գինը հաշվարկվելու է 1000 խմ գազի դիմաց ...
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը համարում է, որ Հայաստանում տնտեսությունը ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց է ապրում, իսկ տնտեսական աճի մասին վիճակագրական տվյալները, ըստ նրա, վերլուծված չեն ու չեն արտացոլում տնտեսության իրական վիճակը:
Մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի որոշումը մեծ մասամբ ընկալվեց որպես «Ռուսաստանի բիրտ ճնշման տակ հարկադիր քայլ»: Մեր գիտակցությա՞ն, թե՞ ենթագիտակցության մեջ, չգիտեմ, բայց մի տեղ շա՜տ ամուր է նստած «Տիզբոն կանչվելու» սինդրոմը:
Ժամանակ առաջ մենք անդրադարձել էինք Մեհրիբան Ալիեւայի «անհետանալու» խնդրին: Բանն այն է, որ Իլհամ Ալիեւը շարունակում է իր «թանկագին կեսին» հեռու պահել նախընտրական քարոզչությունից: Ադրբեջանի առաջին տիկնոջ անունը ջնջված է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր մամուլից, էլեկտրոնային լրատվամիջոցներից, մի բան, որ ադրբեջանական քաղաքական ավանդույթների շրջանակներում չի տեղավորվում:
Սիրիայի վարչապետ Վաել ալ Խալկին հայտարարել է, որ իր երկիրը պաշտոնապես ընդունում է ամբողջ քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու Ռուսաստանի առաջարկությունը: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:
ՌԴ իշխանությունները սկզբունքային որոշում են ընդունել Իրանին ընդառաջելու միանգամից երկու կարեւոր հարցերում: Մեկը վերաբերում է «C-300» ձեւափոխված զենիթահրթիռային համալիրների մատակարարմանը եւ Բուշեհրի աէկ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցմանը, տեղեկացնում է մոսկովյան «Կոմերսանտ» թերթը:
Նախկինում նույն ընտրատարածքում մրցակիցներ Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Ալեքսանյանը Ազգային ժողովում էլ ընդհանուր թեմայով «հանդիպելու» առիթներ ունենում են: Երեկ, օրինակ, Ն. Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին հետաքրքրվում էր, թե ինչպե՞ս է, որ մշակույթի նախարարության արգելանքի պարագայում, բայց քաղաքապետարանի ու իրավապահ մարմինների թողտվությամբ ...
Երեկ Ազգային ժողովը քննարկում էր Արդարադատության խորհրդի անդամի երկու թափուր տեղերի համար առաջադրված թեկնածությունները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց առաջադրված թեկնածուներին` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանին եւ Հայաստանի ոստիկանապետի խորհրդական Գրիգոր Բադիրյանին: Նրանցից առաջինը երեկ ներկայացավ խորհրդարանին եւ պատասխանեց պատգամավորների հարցերին, մյուսի հետ կապված քննարկումը դեռ այսօր ...
Հինգ օր կշարունակվի Երեւանից հետո Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում սեպտեմբերի 10-ին բացված մուլտիմեդիա ցուցահանդեսը, որը «Սպասումից վեր. պատմություններ թուրք-հայկական սահմանից» խորագիրն է կրում: «Հրանտ Դինք» հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն եւ այլ կազմակերպություններ ներկայացրել են հայ եւ թուրք ռեժիսորների հինգ փաստագրական ֆիլմեր, որոնք պատմում են Կարս եւ Գյումրի սահմանային ...
Մի երկու նորելուկ լրագրողներ այսօր հանկարծ ու վերստին վերհիշել էին տարիներ առաջվա մի միջադեպՙ կապված ԱԺ պատգամավոր, այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ: Ընդ որում, հիմնականում այն լրատվամիջոցների ներկայացուցիչները (իսկ դրանց թիվը մեծ չէ, հազիվ մի ձեռքի մատներով կարելի է հաշվել), որոնք անցած այս տարիներին պարբերաբար ակնհայտ ...
Հայաստանում երեկ մեկնարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նոր` Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը, որը տեւելու է 4 տարի: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը` ձեւավորելու ու հզորացնելու մարդկային եւ կառուցվածքային կարողությունները` կենսաթոշակային նոր համակարգը ներդնելու համար: Այս մասին խոսեցին միջոցառման բոլոր բանախոսները:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գրավոր շնորհավորել է Մոսկվայի` ազգությամբ յակուտ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին` քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Սոբյանինի երդմնակալությունը, ընտրություններում նրա հիմնական մրցակից Նավալնիի` ընտրությունների արդյունքից դժգոհությունների համապատկերում, կայանալու է այսօր` սեպտեմբերի 12-ին, բայց ՀՀ նախագահը Մոսկվայի քաղաքապետին շնորհավորել է ավելի շուտ, քան վերջինս պաշտոնապես կստանձներ քաղաքապետի իր լիազորությունները:
Այն, ինչ երեկ կատարվեց պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում, նման էր վատ բեմադրված շոուի: ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը նախ ափսոսանք հայտնեց, որ կատարվել է սպանություն, հետո արդեն անցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի անդամների ակտիվ պաշտպանությանը: Արմեն Հարությունյանը, ի տարբերություն Ռուբեն Սահակյանի, բուռն ելույթներ չէր ունենում, ...
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի շրջակայքում եւ ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարավային սահմանի երկայնքով: Տարածքը 2011թվականից վերահսկվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից` որպես հատուկ պահպանվող տարածք, ինչին աջակցում են ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, ...
ԱՄՆ-ում 1 տոկոս կազմող ամենահարուստների եւ մնացյալ բնակչության խզումը հասել է վերջին հարյուրամյակում իր բարձրակետին: Այդ մասին գրում է Huffington Post թերթըՙ վկայակոչելով Կալիֆոռնիայի համալսարանի, ինչպես նաեւ Օքսֆորդի եւ Փարիզի տնտեսագիտության դպրոցի տնտեսագետներին:
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը մեկնարկեց հանրահայտ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) հետ համատեղ համերգով:
Սեպտեմբերի 16-ին Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հայ հանդիսատեսը կարող է վայելել բոլիվուդյան երգի ու պարի շոու` մասնակցությամբ Հնդկաստանից ժամանած «Շուգըր Ն՚ Սփայս» խմբի:
Այսօր Երեւանի Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Որդան կարմիր» ռոք խմբի «A4» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը: «A4» ձայնասկավառակը ըմբոստություն է մարդու անտարբերության, անհաղորդության, թելադրված շրջանակներից դուրս գալու անկարողության դեմ, փորձ է` այդ շրջանակները քանդելու: «Որդան կարմիր» խմբի առանձնահատկություններից գլխավորը երգերի սոցիալականությունն է. խմբի անդամների համոզմամբ` մեր օրերում արվեստը չի կարող ...
Վան Գոգի նորահայտ գլուխգործոցը կոչվում է «Արեւամուտը Մոնմաժուրում». նկարը պարզվում է երկար տարիներ մնացել է անհայտ, գտնվելով նորվեգացի կոլեկցիոների խորդանոցի փոշիների մեջ: Կտավը նա ձեռք է բերել 1908-ին, սակայն դա չի զարդարել իր տունը, որովհետեւ նա համոզված է եղել, որ օրիգինալը չէ, տեղեկանում ենք euronews.com կայքից:
«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (AMAP) կազմակերպությունը հայտարարում է«Մշակութային փոխանակման հարթակ» (CULTUR-EXP) ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է Եվրոպական Միության ընդհանուր գործողությունների ծրագրի «Սեւծովյան ավազան 2007-2013»-ի շրջանակում: AMAP-ի տարածած հաղորդագրության համաձայն` ծրագրի իրականացման աշխատանքները սկսվել են սույն թվականի հուլիսի 1-ին: Ծրագիրն իրականացնում են կազմակերպություններ հինգ երկրներից Վրաստանից, Հայաստանից, Հունաստանից, Բուլղարիայից եւ Մոլդովայից: ...
Հոկտեմբերի 21-ից 25-ը, Ուկրաինայի Կիեւ քաղաքում Ռեժիսորներ առանց սահմանների (ՌԱՍ) ծրագիրը կիրականացնի պրոդյուսերների համար նախատեսված աշխատաժողով: Աշխատաժողովը կկենտրոնանա խաղարկային ֆիլմերի արտադրության հետ կապված ստեղծագործական, ֆինանսական եւ իրավական հարցերի վրա: Նպատակն է տրամադրել սկսնակ պրոդյուսերներին եւ ռեժիսորներին այն հիմնարար գործիքները, որոնք կօգնեն նրանց արտադրել տեղական ֆիլմեր` ավելի որակյալ եւ մրցունակ համաշխարհային ...
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի եվրոպական գոտում կայացած մրցախաղերից հետո հայտնի դարձան Եվրոպայից եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած առաջին 2 հավաքականները: Աշխարհի առաջնությունում իրենց մասնակցությունն ապահովեցին Իտալիայի եւ Հոլանդիայի հավաքականները:
Սենթ Լուիսի շախմատի մրցաշարի 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետՙ վաստակելով առաջին կես միավորը: Մրցաշարի առաջատարը Հիկարու Նակամուրան է, որը հաղթելով Գատա Կամսկուն, վաստակեց 2 միավոր: Կառլսենն ունի 1,5 միավոր, իսկ Կամսկին առայժմ 2 պարտիաներում էլ պարտվել է: Հենց նա էլ 3-րդ տուրում կլինի Արոնյանի մրցակիցը:
Մարտունիում ընթացող շախմատի մրցաշարի 3-րդ տուրում առաջատարներից մեկըՙ Արման Փաշիկյանը շարունակեց հաղթարշավըՙ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը Ռոբերտ Հովհաննիսյանի հետ պարտիայում: Իսկ ահա մյուս առաջատարըՙ Կարեն Գրիգորյանն առաջին պարտությունը կրեցՙ զիջելով Ավետիք Գրիգորյանին: Վերջինս առաջին միավորը վաստակեց:
Շախմատի կանանց աշխարհի չեմպիոնուհի Աննա Ուշենինան պարտությամբ սկսեց Հոու Յիֆանի հետ Թայչժոուում մեկնարկած աշխարհի առաջնության մրցամարտը: Սկզբնախաղում Ուշենինան որոշ առավելություն էր ստացել, սակայն շատ ժամանակ էր վատնել: Դա իրեն զգացնել տվեց: Ի վերջո, չինացի շախմատիստուհուն հաջողվեց օգտվել մրցակցուհու սխալներից եւ 41-րդ քայլում հաղթել: Այսօր կկայանա մրցամարտի 2-րդ պարտիան, որում Ուշենինան ...
Գերմանացի Թոմաս Բախը Բուենոս Այրեսում կայացած ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում ընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր նախագահ: Այդ պայքարում նա գերազանցեց օլիմպիական չեմպիոն, նախկին անվանի ձողացատկորդ, ուկրաինացի Սերգեյ Բուբկային: Թոմաս Բախը դարձավ ՄՕԿ-ի 9-րդ նախագահը, որն այդ պաշտոնում փոխարինեց 12 տարի կազմակերպությունը գլխավորած Ժակ Ռոգեին: Բախն առաջիկա 8 տարիներին կգլխավորի ՄՕԿ-ը ...
Շախմատի օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը հաջող է հանդես գալիս Իսպանիայի թիմային առաջնությունում: Նա «Էքստրեմադուրա» թիմի առաջատարն է: Գաբրիելը 3 հնարավորից իր թիմին 2 միավոր է պարգեւել: