ԲՈԼԻՎՈՒԴՅԱՆ ԵՐԵԿՈ ԵՐԵՎԱՆՈՒՄ Ի. Պ. Սեպտեմբերի 16-ին Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հայ հանդիսատեսը կարող է վայելել բոլիվուդյան երգի ու պարի շոու` մասնակցությամբ Հնդկաստանից ժամանած «Շուգըր Ն՚ Սփայս» խմբի: Բոլիվուդյան երգի ու պարի երեկոն կսկսի 18.30-ին, իսկ մուտքն ազատ է բոլորի համար: Միջոցառումն իրականացնում են Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Մշակութային կապերի հնդկական խորհուրդը: |