Բնականաբար, Ազգային ժողովի` երեկ սկսված աշնանային նստաշրջանի առաջին նիստում պետք է կրքեր բորբոքվեին Մաքսա յին միությանը, Հայաստանի հնարավոր անդամակցության շուրջըՙ հետագայում` Եվրասիական միությանը:
Քանի դեռ դիվանագիտությունը աշխատում է, ուրեմն դեռեւս հույս կա, որ թնդանոթները չեն որոտա: Վաշինգտոն-Մոսկվա դիվանագիտական ջանքերը երեկ կարծես առաջին պտուղները տվեցին: Առավոտյան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարեց, որ Սիրիան կարող է խուսափել ռազմական հարվածներից, եթե մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ քիմիական զենքի վերահսկողությունը փոխանցի միջազգային ընկերակցությանը: Այդ մասին հաղորդեց Ռոյթեր գործակալությունը:
Քրդական աշխատավորական կուսակցությանՙ PKK-ի մարտիկները դադարեցրել են Թուրքիայից իրենց հետքաշումը, այդ երկրի կառավարությանը մեղադրելով հաշտության բանակցությունների շրջանակներում նախատեսված քայլերը չկատարելու մեջ: Այդ մասին հաղորդում է քուրդ անջատականներին մոտիկ կանգնած Firat News կայքէջը:
Այո, միայն այսպես կարելի է բնորոշել պաշտոնական Բաքվի «խնդրանքը»` Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակության այցը «նախագահական ընտրություններից հետո տեղափոխելու» մասին:
Փաստաբան Ֆեթհիյե Չեթինն իր «Ամաչում եմ. Հրանտ Դինքի սպանության դատավարությունը» գրքում նոր բացահայտումներ է արել: «Արմենպրեսը», վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, տեղեկացնում է. «Ֆեթհիյե Չեթինը գրքում հրապարակել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը Դինքի սպանության հրահանգը տվել է Կիրիլի այբուբենի տառերով արված ծածկագրի միջոցով»:
Սեպտեմբերի 7-ին Վիլնյուս աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական միությունում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկեւիչուսին:
«Բա իմացա՞ր, մտավ Ռուսաստանի կազմի մեջ»,- ասաց երթուղայինի հոգնած վարորդը` իր կողքին հարմարված, ըստ ամենայնի` ծանոթին: «Մտավ», պետք է հասկանալ` Հայաստանը, իսկ նման եզրակացությունը, հայ սովորական քաղաքացին, արել է այն բանից հետո, երբ ՀՀ նախագահը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարեց, թե «Հայաստանը որոշում ունի միանալու Մաքսային միությանը»: Ընդ որում, ամենայն հավանականությամբ, ...
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում սեպտեմբերի 4- 5-ը տեղի ունեցավ «Լեզուն, կրթությունը եւ ընտանիքը հայրենադարձության գործընթացում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով:
Մոսկվա կատարած այցից հետո մամուլում եւ սոցիալական ցանցերում քննարկվող թիվ մեկ հարցի` Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ «Անկախ»-ին իր տեսակետը հայտնեց ԱԺՄ նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից, փոխելով 3 նախագահ, 5-6 խորհրդարան ու 6-7 վարչապետ, տարվել է միեւնույն արտաքին ...
Լրատվական դաշտում արդարությունը վերականգնելու մղումով եւ լրատվական դաշտի մի շարք պատասխանատուների նախաձեռնությամբ փոփոխություններ ու լրացումներ են կատարվում «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքի մասին» օրենքում, դրանք երեկ խորհրդարանում ներկայացրեց նախագծի հեղինակային պատգամավորական խմբից Արփինե Հովհաննիսյանը : Նախագծով կայքերին պարտադրվում է ուրիշ լրատվամիջոցից` մամուլից նյութ վերատպելիս ակտիվ հղում անել, ...
Հայաստան-Եվրոմիություն առաջացած կիսադադարի եւ մեծացող խնդիրների ֆոնին ինչպես Ուկրաինայի ու Մոլդովայի պատրաստակամության վկայությունները, այնպես էլ հարեւան Վրաստանի` եվրոպական ուղղությամբ ընթանալու հավաստիքները այնպիսի տպավորություն են ստեղծում, թե Հայաստանի միջոցով Ռուսաստանի հակաեվրոպական ցանկությունները արդեն բավարարվել են, ու դրանից ազատվածները կարողանում են սրտի ու մտքի ուզածն ասել:
«Ես դիմեցի նախագահին ու պատասխանը ստացա: Գրավոր պատասխան չստացա, բայց գործողություններով ստացա»: ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանի հայր Էմիլ Բուդաղյանը նկատի ունի ՊՆ քննչականի որոշումը, համաձայն որի Գորիսի կրակոցներից հետո ձերբակալված Ավետիք Բուդաղյանին սպանած, իսկ Արտակ Բուդաղյանին մարմնական ծանր վնասվածքներ հասցրած Սյունիքի նախկին մարզպետի որդինՙ ...
Այսօրՙ ժամը 11-ին Մայր աթոռ Ս. Էջմիածնում կկատարվի բացումը Ռուբեն Սեւակի անվան թանգարանի` հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ մասնակցությամբ թանգարանի բարերար ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի, որ եղբորորդին է Ռ. Սեւակի:
Արցախում գտնվող Գերենի դամբարանադաշտում այս տարի կատարված պեղումները հետաքրքրական բացահայտումների առիթ են դարձել: Գերենի պեղումների ղեկավար, հնագետ Արտակ Գնունին «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է, որ հայտնաբերել են երկու բավականաչափ մեծ կարասային թաղումներ. «Կարասներից մեկը դրված էր այն հարթակի վրա, որտեղ դիակիզում է իրականացվել»:
ՄԱԿ-ը կազմել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը: Panorama.am-ը, օգտվելով «UNSDSN» պարբերականից, տեղեկացնում է, որ աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում ընդգրկված է 150 երկիր: Վարկանիշային ցուցակը կազմվում է քաղաքական ազատությունների, բնակչության սոցիալական ապահովության համակարգի, կոռուպցիայի բացակայության եւ այլ չափանիշների հիման վրա:
«... Օրըՙ սովորական, խաղաղ օր էր...»: Թվում էՙ այդպիսին են կյանքի գրեթե բոլոր օրերը, նման իրար այնքան, որ հանկարծ կարծում եսՙ ապրել ես մի օր ընդամենը: Մի պահ միայն: Եվ երբ դրանք, օրերն այդ «հանգավորվեն» այնպես, որ հիշողությանդ մատյանում վերածվեն բազմաձայն երգեցողության, բազմերանգ խճանկարի, ուրեմն հոգուդ հայացքը արթուն է եւ ...
«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (AMAP) կազմակերպությունը հայտարարում է «Մշակութային փոխանակման հարթակ» (CULTUR-EXP) ծրագրի մեկնարկը: Այն իրականացվում է «Սեւծովյան ավազան 2007-2013» ԵՄ ընդհանուր գործողությունների ծրագրով:
Օգոստոսին Չինաստանի Սինին քաղաքում եւ կայացել է պոեզիայի Ցինհայ լճի 4-րդ միջազգային փառատոնը: Այն Արեւելքի խոշորագույն բանաստեղծական հանդեսն է, որին այս անգամ մասնակցել են շուրջ 60 պոետ արտասահմանյան 40 երկրից եւ ավելի քան 160 հեղինակ Չինաստանից: Փառատոնին հրավիրված եւ ներկա էր նաեւ բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանը (Հայաստան-Արցախ): Հնգօրյա հարուստ ու հագեցած ...
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) համերգը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), որով կմեկնարի նվագախմբի նոր համերգաշրջանը: Ծրագրում կհնչեն Սերգեյ Սլոնիմսկիի «Հրեական ռապսոդիա». կոնցերտ դաշնամուրի, լարայինների, ֆլեյտայի եւ հարվածայինների համար, Պյոտր Իլյիչ Չայկովսկի Սիմֆոնիա թիվ 4, երկ 36 ...
Այսօր ժամը 20-ին «Հրազդան» մարզադաշտում կտրվի Հայաստան-Դանիա ընտրական մրցախաղի մեկնարկը: Չեխիայի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն ընձեռեց շարունակելու պայքարը խմբում 2-րդ տեղը գրավելու համար: Ճիշտ է, այդ հաղթանակը ձեռք բերվեց մեծ կորուստների գնով: Ինչպես հայտնի է, Ռոման Բերեզովսկին վնասվածք ստացավ ու փոխարինվեց, իսկ Ռոբերտ Արզումանյանն ու Յուրա Մովսիսյանն ...
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումներն ավելի սրեցին իրավիճակը B խմբում 2-րդ տեղի համար ծավալվող պայքարում: Դանիայի ընտրանին հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Մալթային, իսկ իտալացիները սեփական հարկի տակ 1-0 հաշվով պարտության մատնեցին բուլղարացիներին: Այդ հաղթանակից հետո իտալացիներն ավելի ամրապնդեցին առաջատարի իրենց դիրքը, իսկ ահա 2-րդ տեղի համար սուր ...
Կլայպեդայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հիանալի ելույթներ ունեցան հայ պատանի ծանրորդները, որոնցից 9 դարձան մրցանակակիրներ: Նրանցից 2-ըՙ Սարգիս Կիրակոսյանը (85 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (94 կգ-ից բարձր) դարձան Եվրոպայի չեմպիոններ մինչեւ 17 տարեկանների մրցաշարում:
Մեկամյա ընդմիջումից հետո Հայաստանի շախմատի ակադեմիան շախմատի հանրապետական ֆեդերացիայի հետ համատեղ կրկին անցկացնում է «Սեւանա լիճ-2013» մրցաշարը: 2005-ից անցկացվող հերթական մրցաշարը ՖԻԴԵ-ի 16-րդ կարգի է: Շրջանաձեւ մրցակարգով անցկացվող մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ Հայաստանից, Ավստրիայից, Բելառուսից, Լեհաստանից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից: