RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10 > #151, 2013-09-11 > #152, 2013-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #150, 10-09-2013



Նոր բացահայտումներ

Տեղադրվել է` 2013-09-09 23:11:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 878, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԳԵՐԵՆԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏՈՒՄ

Արցախում գտնվող Գերենի դամբարանադաշտում այս տարի կատարված պեղումները հետաքրքրական բացահայտումների առիթ են դարձել: Գերենի պեղումների ղեկավար, հնագետ Արտակ Գնունին «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է, որ հայտնաբերել են երկու բավականաչափ մեծ կարասային թաղումներ. «Կարասներից մեկը դրված էր այն հարթակի վրա, որտեղ դիակիզում է իրականացվել»:

Գնունու խոսքով` Գերենը հսկայական դամբարանադաշտ է, այնտեղ կան մի քանի ժամանակաշրջանների հուշարձաններ: Հնագետը նշել է, որ վերջին 10 տարիների ընթացքում դամբարանադաշտից 200-ից ավելի կավանոթներ են պեղվել: Գերենից պեղված նյութերը մասամբ գտնվում են Բերձորի թանգարանում, մասամբ էլ` Ստեփանակերտի պետական թանգարանում:

Ամստերդամի կամուրջը վերանվանվել է «Հայկական կամուրջ»

Ամստերդամի հինավուրց կամուրջներից մեկը, որը 17-րդ դարում առեւտրի տարանցիկ ճանապարհ է ծառայել Ջուղայի հայ վաճառականների համար, վերանվանվել է «Հայկական կամուրջ»:

«Արմենպրեսը», վկայակոչելով «Կռունկ» հայկական լրատվական ցանցը, տեղեկացնում է, որ կամուրջն անունը ստացել է Հոլանդիայի հայ համայնքի ակտիվիստներից վաթսունամյա Նիկոլայ Ռոմաշուկի (Հայրապետյան) տարիների աշխատանքի շնորհիվ:

Երկար տարիներ Ամստերդամի համալսարանի հոլանդական ազգային արխիվներում ուսումնասիրելով Ջուղայի հայ վաճառականների պատմությունը` Ռոմաշուկը եւս մի քանի տարի աշխատել է Ամստերդամի քաղաքային իշխանությունների հետ կամուրջը հայ վաճառականների պատվին կոչելու համար: Քաղաքապետարանի համաձայնությունը ստանալու համար նա հայ-հոլանդական պատմական կապերը վկայող մի քանի ապացույցներ է հայտնաբերել եւ ներկայացրել:

Ռոմաշուկի ջանքերի շնորհիվ է նաեւ կառուցվել Հոլանդիայում Հրանտ Դինքի անունը կրող հայկական միակ գերեզմանատունը եւ նրա նախաձեռնությամբ հրապարակվում է Հոլանդիայում «Բարեւ Ձեզ» հայկական միակ ամսագիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #150, 10-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ