Երկու աթոռի վրա չես նստի, եթե, իհարկե, մեծամասշտաբ նստատեղի չունես: Բայց եթե քաղաքականությունը բնութագրվում է որպես հնարավորի արվեստ, ու որ շահերն են հավերժական, ուրեմն շահ ունենալու դեպքում կարելի է նաեւ ոչ մեծ հետույքով նստել երկու աթոռի վրա: Ներկա դրությամբ ինչ տեղի է ունենում Հայաստանում եւ ինչպիսի հայտարարություններ ու քայլեր էլ ...
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պաշտպանության նախարարությանը կարգադրել է ընդլայնել սիրիական հնարավոր թիրախների ցանկը, որոնք կարող են հարձակման ենթարկվել Բաշար Ասադի վարչակարգի դեմ ռազմական գործողության ժամանակ, հաղորդում է «Նյու Յորք թայմս» թերթը:
Երեկ ռուսաստանյան «Russia Today» հեռուստատեսությունը տեղեկացրեց, որ Սիրիայի ընդդիմադիր գրոհայինները գրավել են աշխարհի հնագույն զուտ քրիստոնեական բնակավայրերից մեկըՙ Մաալուլան եւ կից գյուղերը, որտեղ իսկական ջարդ են կազմակերպել տեղի բնակչության դեմ: Նրանք ահավոր խժդժություններ են գործել գրեթե տուն առ տուն եւ երեկ բնակավայրի վրա իշխող բարձունքներից սնայպերական կրակ են տեղացել բնակիչների ...
Արդարադատության նախարարություն այցելած նախագահ Սերժ Սարգսյանը ի թիվս այլ թեմաների երեկ խոսել է Հայաստանում բարեփոխումների շարունակակության ռազմավարության մասին, անդրադարձելՙ Հայաստանիՙ Մաքսային միությանը միանալու ընթացակարգային խնդիրներին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի ամենահարուստ խմբակցությունն է. խմբակցության 36 պատգամավորները միասին հայտարարագրել են 98.1 միլիոն դոլարին համարժեք գումարի ունեցվածք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տվյալները սեպտեմբերի 5-ին ներկայացվեցին «Մանդատ» հասարակական կազմակերպության կողմից, որը մոնիտորինգի էր ենթարկել ՀՀ Ազգային ժողովի պաշտոնակՍ ն կայքէջի տվյալները:
Ոչ հեռու անցյալում Ադրբեջանի բարեկամի համբավ վաստակած` ռուսաստանյան հայտնի լրագրող, երբեմն նաեւ «եվրասիականության գաղափարի» շրջանակներում քաղաքագիտական վերլուծություններ ու քաղաքական բնութագրումներ անող Մաքսիմ Շեւչենկոն Ռուսաստանի քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների խորհրդում «անսպասելի» հարց է ուղղել ՌԴ նախագահ Պուտինին` կապված վերջինիս այցի նախօրյակին Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցի «լեզգի անջատողականների» ճակատագրի հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Մեծ քսանյակի» գագաթաժողովում հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությունը չունի ռազմական լուծում: Իր ելույթում նա ընդգծել է, որ հակամարտ կողմերից որեւէ մեկին զենք մատակարարելու փորձերն անթույլատրելի են:
«Համառոտ ուղեցույց դեպի Միջին Արեւելք»: Այս վերնագրով մեր ստացած անգլերեն գրությունը, որը կրում է ՔՆ Ալ-Սաբահ ստորագրությունը եւ ուղարկված է Լոնդոնից, սատիրական մոտեցմամբ ներկայացնում է Սիրիայի ներսում եւ հատկապես շուրջը տիրող զարմանալիորեն հակասական իրավիճակը:
Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յացեկ Վոլսկին հայտարարել է, որ Եվրոմիության արեւելյան գործընկերների վրա Ռուսաստանի վերջին շրջանի ճնշումները ակնհայտ փորձ են հարցականի տակ դնելու Արեւելյան գործընկերության նախագիծը:
Հայաստանի դեգերումներին Մաքսային միության եւ Եվրոմիության միջեւ դեռ առիթ կունենանք անդրադառնալու: Առայժմ սահմանափակվենք նշելով, որ այստեղ գործընթացները որոշակի շարունակություն եւ հստակեցումներ են ունենալու: Մինչդեռ հայաստանյան լրատվամիջոցներն ու քաղաքական որոշակի շրջանակներ այնքան են «ոգեւորվել» Հայաստանիՙ Մաքսային միությանը միանալու որոշումից, այնքան են ճգնում ցույց տալ, որ դրանից հետո մենք, ոչ ավել, ոչ ...
«Հայաստանը, հայտնելով իր պատրաստակամությունըՙ միանալու Մաքսային միությանը, փակել է իր մուտքը ԵՄ, սակայն դեռ չի կողպել: Դեռ ժամանակ կա սխալ քաղաքականությունն ուղղելու: Սա մի որոշում է, որ օգուտ է բերում միայն ՌԴ-ին, իսկ կորցնողն ու տուժողը հայ ժողովուրդն է»: Տեսակետը տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանինն ...
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում էական դեր չունեցող ոչխարաբուծության ոլորտի ծավալման վերաբերյալ ոչ նպաստավոր հրապարակումներ հաճախ են տպագրվում: Այսօրինակ քննարկումներն սկսվել են դեռ նախորդ դարի 70-80-ական թվականներին, երբ ՀՍՍՀ-ում այս գլխաքանակը գրեթե 2,5 մլն էր, որպիսի ցուցանիշը մասնագիտական միտքը էապես աննպատակահարմար գտավ: 1988-ին արդեն գլխաքանակը 1,7 մլն էր, 1990-ինՙ 1,3 մլն: Գլխաքանակի ...
Հայաստանի գրողների միության նախագահ եւ անվանի գրող Լեւոն Անանյանի մահվան տխուր նորությունը շատ ցավալի է ինձ համար: Չնայած, Հայաստանը հարուստ է թանկարժեք արվեստագետներովՙարվեստի եւ գրականության ոլորտում, բայց անկասկած, Լեւոն Անանյանի մահը Հայաստանի մշակույթի եւ արվեստի համայնքում վնասաբեր եւ անփոխարինելի է լինելու:
Մեր պաշտոնակից «Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 3-ի համարում տպագրված «Կտպագրվի՞ արդյոք «Ազգ օր» թերթը» վերնագրով գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խմբագրականը պատճառ է դարձել թյուրիմացության հատկապես սփյուռքում: «Ազգը» ստացել է բազմաթիվ էլ. նամակներ եւ մի քանի հեռախոսազանգ մտահոգ հայրենակիցներից, մանավանդ որ հիշյալ հոդվածը միաժամանակ լույս էր տեսել անգլերեն: Անշուշտ, մեր մտահոգ հայրենակիցները ...
Սեպտեմբերի 6-ին մի շարք լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել Հյուսիսային պողոտայում գտնվող «ԱրմենՏել» ընկերության Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այդ առնչությամբ «ԱրմենՏել» ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել, որ վերը նշված տեղեկատվությունը թերի է եւ պարունակում է անճշտություններ:
Սեպտեմբերի 1-ի երեկոյան սույն տողերի հեղինակը մոտ երկու հազար այն մարդկանց թվում էր, որոնց բախտ վիճակվեց հինավուրց, ազատագրված եւ իր երբեմնի փառքը վերականգնող Շուշիում դիտել Արցախում ծնված հայ կոմպոզիտոր Անդրեյ Բաբաեւի (1923-1964) «Արծվաբերդ» օպերան, որի նոր, շատ յուրահատուկ, եւ, կարելի է ասել, բացառիկ բեմականացումը նվիրված էր ԼՂՀ անկախության 22-րդ տարեդարձին ...
Սեպտեմբերի 7-ին` ժամը 19-ին, Սունդուկյան թատրոնի ցայտաղբյուրի մոտ` Անգլիական այգում, տեղի կունենա հավաքույթ, որի ընթացքում մասնակիցները կփոխանակեն գրքեր, կծանոթանան միմյանց հետ, ինչպես նաեւ կքննարկեն ընթերցանության հետ կապված խնդիրներ, մասնավորապես երիտասարդության շրջանում:
Սեպտեմբերի 9-10 «Աղվերան» հյուրանոցում «Հետադարձ հայացք դեպի մանկատուն» ծրագրով կանցկացվի դասընթաց մանկատան շրջանավարտների համար: Դասընթացը կազմակերպում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը եւ «ՍՕՍ մանկական գյուղեր» կազմակերպությունը: Դասընթացի նպատակն է մանկատան շրջանավարտներին փոխանցել խնամքի հաստատություններում մոնիտորինգ իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները:
Հարվարդի սեմական թանգարանի տնօրեն, հայազգի եգիպտաբան Պիտեր Տեր-Մանվելյանն առաջին անգամ սկսել է հետաքրքրվել Եգիպտոսին առնչություն ունեցող ամեն ինչով, երբ դեռ սովորում էր «Բելմոնտ դեյ սքուլ» վարժարանի չորրորդ դասարանում, գրում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Գաբրիելա Գեյջը:
Աշխարհի հետ ծանոթացում, ներկայացում ու ամփոփում. այսպես բնորոշեց իր ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը Մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Արտաշես Քեշիշյանը: Նկարիչների միության տանը մինչեւ սեպտեմբերի 15-ը կցուցադրվեն Քեշիշյանի «Մանկության հուշեր», «Հաց», «Մեր մեծերը», «Խաղաղ երկնքի տակ» շարքերում ներկայացված էին քանդակագործի`1983-2013 թվականներին արված թվով 35 հարթաքանդակներ:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում կարողացավ չափազանց լարված ու դրամատիկ պայքարում ռեւանշի հասնել Չեխիայի հավաքականից Երեւանում մարտին 0-3 հաշվով կրած պարտության դիմաց: Հանդիպումն իրոք չափազանց բարդ ստացվեց մեր ֆուտբոլիստների համարՙ հատկապես առաջին խաղակեսի առաջին 30 րոպեները: Այդ ընթացքում չեխերը մեծ ճնշում էին գործադրում Հայաստանի հավաքականի դարպասին: ...
Կլայպեդայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 2-րդ օրը բավականին հաջող էր հայ ծանրորդների համար: Էդմոն Բաղդասարյանն ու Ժորժ Եղիկյանը դարձան Եվրոպայի փոխչեմպիոններ, իսկ Հենրիկ Խաչատրյանը Հայաստանին բրոնզե մեդալ պարգեւեց:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող Արեւելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցման ծրագրի (ԱԳՏՀԱԾ) հայկական եւ վրացական կողմերի պատասխանատուներին, ծրագրի փորձագետ Լորենցո Նավային, Ջավախքից, Վրաստանի տարբեր շրջաններից ժամանած ներկայացուցիչների: