RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10 > #151, 2013-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #149, 07-09-2013



Տեղադրվել է` 2013-09-06 23:28:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1573, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԹԻՐԱԽՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Պ. Ք.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պաշտպանության նախարարությանը կարգադրել է ընդլայնել սիրիական հնարավոր թիրախների ցանկը, որոնք կարող են հարձակման ենթարկվել Բաշար Ասադի վարչակարգի դեմ ռազմական գործողության ժամանակ, հաղորդում է «Նյու Յորք թայմս» թերթը:

Նշվում է, որ տվյալ որոշումն ընդունվել է ստացված հետախուզական տվյալների կապակցությամբ, որոնց համաձայն, ամերիկացիների հարձակումից առաջ Սիրիայի ղեկավարությունը վերաբաշխում է զորքերը, այդ թվումՙ քիմիական զենքի կիրառման համար թերեւս պատասխանատու ստորաբաժանումները:

Հոդվածագիրներ Դեւիդ Զանգերի եւ Էրիկ Շմիտտի տվյալներով, գործողության գլխավոր նպատակն է Ասադի զորքերին զրկել ապագայում քիմիական զենք կիրառելու հնարավորությունից կամ գոնե թուլացնել նման զենքի օգտագործման ներուժը: «Նյու Յորք թայմսը» հաստատում է, որ Պենտագոնը չի ծրագրում հարվածել քիմիական զենքի պահեստներին, բայց ԱՄՆ-ի բանակը կհարվածի սիրիական բանակի այն ստորաբաժանումներին, որոնք ի վիճակի են նման զենք օգտագործել: Գրոհների թիրախ կդառնան Ասադի բանակի հրթիռային ուժերը եւ հակաօդային պաշտպանության զորամասերը:

Թիրախների ցանկի ընդլայնումը նշանակում է, որ ամերիկյան բանակը պատրաստ է 60+30 օրվա ընթացքում Սիրիայի տարածքում հարվածել 50-ից ավելի ռազմական եւ ռազմավարական օբյեկտների: Ենթադրվում է, որ գործողությանը կմասնակցեն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը, նշվում է հրապարակման մեջ: Չի բացառվում ՆԱՏՕ-ի նաեւ այլ ուժերի ներգրավումը:

Ամենայն հավանականությամբ, գործողությանը կմասնակցեն ամերիկյան օդուժի ոչ միայն կործանիչներ, այլեւ ռմբակոծիչներ, ինչպես նաեւ ռազմածովային ուժեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #149, 07-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ