RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10 > #151, 2013-09-11 > #152, 2013-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #150, 10-09-2013



Տեղադրվել է` 2013-09-09 23:11:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1030, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ` ԿԻՐԻԼՅԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ

Փաստաբան Ֆեթհիյե Չեթինն իր «Ամաչում եմ. Հրանտ Դինքի սպանության դատավարությունը» գրքում նոր բացահայտումներ է արել: «Արմենպրեսը», վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, տեղեկացնում է. «Ֆեթհիյե Չեթինը գրքում հրապարակել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը Դինքի սպանության հրահանգը տվել է Կիրիլի այբուբենի տառերով արված ծածկագրի միջոցով»:

«2010 թվականի մարտի 16-ին բջջային հեռախոսիս փակ համարից զանգահարեց մի մարդ, ով ներկայացավ Ռամազան անունով եւ ասաց, որ աշխատում է Ազգային անվտանգության ծառայության Արեւելյան Անատոլիայի շրջանի գլխավոր վարչությունում` որպես ծածկագրեր եւ գաղտնաբառեր մշակող մասնագետ: Նա ասաց, որ իր ձեռքում կան Դինքի սպանության հետ կապված կարեւոր փաստաթղթեր, որոնք կկարողանա տալ մեզ այն դեպքում, եթե մենք գնանք Հալեպում Ֆրանսիայի հյուպատոսարան», նշել է Ֆեթհիյե Չեթինը եւ պատմել, թե ինչպես է կիրիլյան այբուբենի միջոցով կարողացել փաստաթղթերում առկա թվերով դուրս բերել «Հրանտ» անունը:

Այնուհետեւ Չեթինը պարզել է, որ Ռամազան Դյունդարն ապաստանել է Հալեպում, ապա անցել Լիբանան, սակայն այնտեղից հեռացել է անհայտ ուղղությամբ:

Իսկ Ազգային հետախուզական ծառայություն դիմելու Չեթինի փորձերն անցել են ապարդյուն, քանի որ այնտեղ փաստաբանին հայտնել են, որ Ռամազան Դյունդար անունով մարդ չունեն իրենց անձնակազմում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #150, 10-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ