RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10 > #151, 2013-09-11 > #152, 2013-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #150, 10-09-2013



Տեղադրվել է` 2013-09-09 23:11:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1097, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Մ. Խ.

Լրատվական դաշտում արդարությունը վերականգնելու մղումով եւ լրատվական դաշտի մի շարք պատասխանատուների նախաձեռնությամբ փոփոխություններ ու լրացումներ են կատարվում «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքի մասին» օրենքում, դրանք երեկ խորհրդարանում ներկայացրեց նախագծի հեղինակային պատգամավորական խմբից Արփինե Հովհաննիսյանը : Նախագծով կայքերին պարտադրվում է ուրիշ լրատվամիջոցից` մամուլից նյութ վերատպելիս ակտիվ հղում անել, նյութերն ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ չվերատպել, մեջբերումն իրականացնել նպատակն արդարացնող ծավալով , նյութի բուն էությունը չբացահայտելով` ակտիվ հղում անելով սկզբնաղբյուրին, այդպիսով մրցակցային հավասար դաշտ ապահովելով: Փաստորեն մամուլի` սկզբնաղբյուրի անտեսման պատճառով կայքերը հաճախելիություն են ավելացնում, իսկ սկզբնաղբյուրները տուժում են (մեր կողմից ավելացնենք` նաեւ ֆինանսապես, քանի որ կայքում հրապարակումն ընթերցելով այլեւս թերթ չեն գնում): Այս նոր խաղի կանոնները չպահպանելու դեպքում նախատեսվում է տուգանք 100-200 հազար դրամ` դատական կարգով, իսկ դատարան պետք է դիմեն լրատվամիջոցները` փաստորեն միմյանց դեմ հայց ներկայացնելով, ինչը, նկատենք, այնքան էլ իրատեսական չէ հայ իրականութան մեջ, գումարած դատական քաշքշուկն ու ժամանակի կորուստը: Եվ ընդհանրապես էլ, այս բոլորն առկա օրենսդրությունն էլ ապահովում է, սակայն ոչ ոք դատարան չի դիմում, ինչը նկատեց նաեւ Արփինե Հովհաննիսյանը: Սակայն նոր փոփոխություններով դաշտն ավելի է հստակվում:

Իսկ թե ոնց պետք է դատավորները պարզեն` ո՞րն է նպատակը բացահայտող ծավալի չափանիշը, կամ ինչ նպատակ է հետապնդում տվյալ ծավալը կամ նյութն ամբողջությամբ, ի՞նչ չափիչ կամ կշեռք պետք է օգտագործեն այդ եւ մի շարք այլ լղոզված արտհայտություններն օրենքի կիրառման ժամանակ ի գործ դնելիս` անհայտ է ու իրավական մեկնաբանման սուբյեկտիվիզմի դաշտ է բացում:

Հուսանք` այս փոփոխություններն առավել հոգեբանական թեստի դեր կխաղան` զսպելու գրագողությունը: Չնայած` մենք մեծ հույսեր չունենք, քանի որ ամեն ինչ ի սկզբանե աղավաղված է: Ասենք` ո՞վ ունի հնարավորություններ (ֆինանս, տրանսպորտ, հովանավորություն), իհարկե` հայտնի կենտրոններից աջակցություն ստացող լրատվամիջոցները, որոնք հաճախ ինչ-որ անիմաստ բամբասանքներով են վարկանիշ ապահովում, կարող են արագ հասնել դեպքի վայր ու անհեթեթ հաղորդագրություններ լույս աշխարհ բերել որպես էքսկլյուզիվ: Իսկ առավել գրագետ, ֆինանսապես դժվարին վիճակում գտնվող ու հնարավորություններից սուղ լրատվամիջոցը դեռ պետք է ապացուցի, որ իր վերլուծականը կամ հրապարակումն են գողացել, իսկ դրա համար ֆինանս ու նյարդ չունի: Ստացվում է, որ այս փոփոխություններով եւս երկու-երեք կենտրոնի կողմից ղեկավարվող լրատվամիջոոցների գործն է աջ գնալու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #150, 10-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ