RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10 > #151, 2013-09-11 > #152, 2013-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #150, 10-09-2013



ՀԱԿԻՐՃ

Տեղադրվել է` 2013-09-09 23:11:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 989, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

Ի. Պ.

«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (AMAP) կազմակերպությունը հայտարարում է «Մշակութային փոխանակման հարթակ» (CULTUR-EXP) ծրագրի մեկնարկը: Այն իրականացվում է «Սեւծովյան ավազան 2007-2013» ԵՄ ընդհանուր գործողությունների ծրագրով:

«Մշակութային փոխանակման հարթակը», որի տեւողությունը 24 ամիս է, իրականացնում են Վրաստանի, Հայաստանի, Հունաստանի, Բուլղարիայի եւ Մոլդովայի կազմակերպությունները:

Ծրագիրը նպատակ ունի նպաստելու մշակույթների փոխանակմանը եւ դառնալու առցանց գործիք, որի միջոցով Սեւծովյան ավազանի տարածաշրջանի բոլոր արվեստագետները, արվեստի գործիչներն ու մշակութային գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները կարող են գովազդել, քննարկել կամ կազմակերպել մշակութային միջոցառումներ:

AMAP-ի նախագահ Ռիչարդ Նայը նշել է. «Սա չափազանց կարեւոր ծրագիր է հայ արվեստագետներին եւ մշակութային գործիչներին Սեւծովյան տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս ճանաչելի դարձնելու համար»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #150, 10-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ