ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՇՈՒՏՈՎ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) համերգը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), որով կմեկնարի նվագախմբի նոր համերգաշրջանը: Ծրագրում կհնչեն Սերգեյ Սլոնիմսկիի «Հրեական ռապսոդիա». կոնցերտ դաշնամուրի, լարայինների, ֆլեյտայի եւ հարվածայինների համար, Պյոտր Իլյիչ Չայկովսկի Սիմֆոնիա թիվ 4, երկ 36 ֆա մինոր: Դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթը մեծ համբավ է վայելում որպես մենակատար, նվագախմբի երաժիշտ եւ ձայնագրվող արտիստ: Նա ելույթ է ունեցել աշխարհի նշանավոր շատ նվագախմբերի հետ: Զիլբերքվիթը ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ դահլիճներում, ինչպիսիք են` նյույորքյան «Քարնեգի Հոլլ»-ը եւ «Լինքոլն կենտրոն»-ի «Էլլիս հոլլ»-ը: 2008-ին Լեոն Բոթշթայնի եւ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ Զիլբերքվիթը ներկայացրել է Ն. Սլոնիմսկու դաշնամուրի եւ նավագախմբի համար «Հրեական ռապսոդիա»-ի առաջնանվագն Իսրայելի պետության 60-ամյակին: Այս ստեղծագործությունը նվիրված է հենց իրեն դաշնակահարուհուն: |