RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013



Տեղադրվել է` 2013-09-12 23:16:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1019, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

Մ. Խ.

ԱՄՆ դեսպանատան տարածած երեկվա հայտարարությունը քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հարձակումների վերաբերյալ ժամանակային առումով կարծես մի փոքր ուշացել է ու զարմանալիորեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկության բարձրաձայնմանն է հաջորդել: Միգուցե չարժե այդպիսի առնչություն փնտրել այս երկու իրողությունների միջեւ, ու սա պարզ համընկնում է: Մի խոսքով` երեկ ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է քաղաքացիական ակտիվիստների, այդ թվումՙ ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հարձակումները, որոնք սկիզբ են առել ս.թ. օգոստոսի 22-ից: «Վերջին հարձակման ժամանակ, սեպտեմբերի 5-ին երկու քաղաքացի դաժան ծեծի են ենթարկվել, որի հետեւանքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին վիրահատել են: Հարձակումներին զուգահեռ եղել են բազմաթիվ հաղորդումներ, որ ակտիվիստներին հետեւում են, սպառնում եւ ահաբեկում:

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը շուտափույթ գործողություններ ձեռնարկելՙ դատապարտել այդ հարձակումները, անցկացնել քննություններ ու պատժել մեղավորներին: Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները հավաքների, արտահայտվելու ու խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից կարողանան օգտվել առանց հաշվեհարդարից վախի», ասված է հայտարարության մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ