RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013



ՀՕԳՈՒՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ

Տեղադրվել է` 2013-09-12 23:16:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 965, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի դեմոկրատական կուսակցության հանրապետական խորհուրդ, Երեւան, 11.09.2013թ.

«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, հավատարիմ իր ծրագրային սկզբունքներին, գնահատելով Հայաստանի Հանրապետության խոր եւ համապարփակ, բազմաբովանդակ կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, բացարձակ ձեռքբերում համարելով ազգային-պետական անվտանգության համակարգի գոյությունը, կառուցված Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ միասին, միանգամայն ճիշտ եւ վստահելի դաշնակցին համազոր որոշում է համարում Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սրեժ Սարգսյանի հայտարարությունը:

Մաքսային միության շրջանակներում համագործակցության խորացումը բխում է մեր երկրի թե՛ տնտեսական եւ թե՛ սոցիալական զարգացման շահերից, հնարավորություն ընձեռելով հիմնադիրներից մեկը դառնալու ապագա Եվրասիական միության կազմավորման գործընթացում:

Գտնում ենք, որ Հայաստանի իշխանությունները Մաքսային միության անդամ պետությունների հետ բանակցություններում հետեւողականորեն պետք է ներկայացնեն ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում համապատասխան փոխշահավետ համագործակցության մեխանիզմների ստեղծումը` որեւէ պարագայում երբեւէ չանտեսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսական շահերը, քանի որ Արցախի տնտեսական կառույցները փաստացի գործում են ՀՀ մաքսային տարածքում:

ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի վերահաստատման գործընթացում ոչ պակաս նշանակություն ունի ներկա աշխարհաքաղաքական խառնաշփոթ իրավիճակի մշուշոտ հեռանկարը, ինչը ուղղակի եւ անուղղակի ազդեցություն է ունենալու մեր երկրի անվտանգության թե՛ ամրապնդման, թե՛ թուլացման գործում:

Միաժամանակ գտնում ենք, Մաքսային միությանը միանալը ամենեւին էլ չի խոչընդոտում մյուս երկրների եւ միությունների հետ համագործակցությանը: Եթե Եվրոմիության ներկայացուցիչները անկեղծ են իրենց հայտարարություններում, ապա Հայաստանը կարող է շարունակել համագործակցությունը Ասոցիացման պայմանագրի շրջանակներում եւ յուրահատուկ կամուրջ հանդիսանալ ԵՄ եւ Մաքսային միության եւ ապագա Եվրասիական միության անդամ երկրների միջեւ: Մի բան, որը որոշակիորեն կբացառեր հակամարտության սաղմերի գոյավորումը: Առավել եւս, որ արդի իրավիճակում անհրաժեշտ է լինել այն ճամբարում, որտեղից խաղաղությանը, մարդու եւ ժողովուրդների իրավունքների իրական պաշտպանությանը, նրանց ինքնության պահպանմանը եւ զարգացմանն ուղղված համապատասխան քայլեր են ձեռնարկվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ