RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013



Տեղադրվել է` 2013-09-12 23:16:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 899, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ՔԱՂԱՔԱԿԱՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆԻՑ ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՋԱՏԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

Վ. Պ.

«ԵՄ հետեւողական դիրքորոշումն այն է, որ քաղաքական ասոցիացումը եւ տնտեսական ինտեգրացումը պետք է առաջ ընթանան միաժամանակ` հանդիսանալով Ասոցիացման համաձայնագրի անբաժանելի մասերը: Այդ պատճառով, մենք չենք կարող առանձնացնել համաձայնագրի այս երկու կարեւորագույն բաղադրիչները», Մեդիամաքսին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոմիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն :

Այսպիսի արձագանք է տվել Ֆյուլեն այն հարցին, թե արդյոք կա՞ հնարավորություն, որ Հայաստանը եւ ԵՄ-ը Վիլնյուսի գագաթաժողովում նախաստորագրեն Ասոցիացման համաձայնագիրը (առանց Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու):

Արդյո՞ք ԵՄ-ը նախապես տեղեկացված էր Հայաստանի կողմից Մաքսային միությանը միանալու տարբերակի դիտարկման մասին հարցին Ֆյուլեն պատասխանել է, թե ԵՄ-ը այդ մասին ուղղակիորեն տեղեկացվել է միայն օգոստոսի 31-ին: Հուլիսին Երեւան կատարած իր այցի ընթացքում այդ հարցը քննարկումների մաս չի կազմել:

Ռուսաստանի կողմից հնարավոր ճնշումների մասով էլ ԵՄ հանձնակատարը շեշտել է, որ ԵՄ-ը հարգում է իր գործընկերների ինքնիշխան որոշումները: «Նրանք ազատ են ընտրելու ինտեգրացման եւ համագործակցության իրենց նախընտրելի ձեւաչափերը», ասել է Ֆյուլենՙ ավելացնելով. «Միեւնույն ժամանակ, մենք ափսոսում ենք Ռուսաստանի կողմից արված հայտարարությունների եւ Ասոցիացման համաձայնագրի ԽՀԱԱԳ հարցում որոշ հարեւան երկրների նկատմամբ գործադրված ճնշման առնչությամբ: Մենք աջակցել եւ աջակցելու ենք մեր գործընկերներին, որպեսզի նրանք ինքնուրույն ընտրություն կատարեն»:

Ինչ վերաբերում է մեկնաբանությանը, թե Հայաստանի նախագահի որոշման վրա ազդած առանցքային գործոններից մեկը անվտանգության խնդիրն է, եւ որ ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների չլուծված խնդիրները Հայաստանին մեծ կախվածության մեջ են դնում Ռուսաստանից, Եվրոմիության հանձնակատարը նշել է. «ԵՄ-ը ակտիվորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության կարգավորմանը: ԵՄ-ը նաեւ սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ