RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013



Տեղադրվել է` 2013-09-12 23:16:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1073, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՐԳԻ... ԹԱՆ ԷԼ ՉԷ...

Վ.ՊՈՂՈՍՅԱՆ

Ռուսաստանը պետք է հարգի ԵՄ արեւելյան հարեւանների` ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրերում ներգրավվելու ընտրության իրավունքը: Այսպիսի հայտարարությամբ բանաձեւ են ընդունել Եվրոպական խորհրդարանի պատգամավորները երեկվա իրենց նիստում:

Ըստ ԵԽ պաշտոնական կայքէջում տեղադրված մամուլի հաղորդագրությանՙ խորհրդարանականները մասնավորապես շեշտել են, որ Ռուսաստանը պետք է ձեռնպահ մնա ճնշումներ գործադրելուց, ինչպիսիք էին առեւտրային պատժամիջոցները Ուկրաինայի եւ Մոլդովայի դեմ ու սպառնալիքները Հայաստանին, որոնք տարհամոզում են նրանց ստորագրել կամ նախաստորագրել փաստաթղթեր ԵՄ-ի հետ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում:

ԵԽ պատգամավորները բանաձեւում դատապարտել են Ռուսաստանի անընդունելի ճնշումները արեւելյան գործընկերների վրա վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ: Նրանք կոչ են արել հարգել այդ երկրների ինքնիշխան իրավունքը եւ չմիջամտել նրանց ներքին գործերին, ինչը միջազգային իրավունքի պահանջ է: Արեւելյան գործընկերության երկրները, ըստ պատգամավորների, իրավունք ունեն «հարաբերություններ հիմնելու իրենց ընտրությամբ գործընկերների հետ»:

Բանաձեւը մերժում է այն գաղափարը, թե ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները Արեւելյան գորընկերության երկրների հետ կարելի է որակել որպես «զրո արդյունքով խաղ»: «Տարածաշրջանի սառեցված հակամարտություններն իր աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերում օգտագործելու փոխարեն Ռուսաստանը պետք է համագործակցի եւ կառուցողական մոտենա տարածաշրջանի տնտեսական ու քաղաքական կայունությանը», ասվում է բանաձեւում:

ԵԽ անդամները արեւելյան գործընկերներին խրախուսել են շարունակել պատրաստությունները վիլնյուսյան գագաթաժողովին ու «չհանձնվել Ռուսաստանի ճնշմանը»: Եվրոպական խորհրդարանը վերահաստատել է իր ամուր աջակցությունը նախաստորագրելու կամ ստորագրելու համաձայնագրեր արեւելյան այն գործընկեր երկրների հետ, որոնք «պատրաստ են եւ ցանկանում են դա անել»:

Նույն բանաձեւում նաեւ Եվրոմիությանն է կոչ արվում պատասխանատվություն ստանձնել պաշտպանելու Արեւելյան գործընկերության երկրներին, որոնք ենթարկվում են Ռուսաստանի «ակնհայտ, մտահոգիչ եւ ահագնացող ճնշումներին»: Խորհրդարանականները դիմել են Եվրոպական հանձնաժողովին եւ Եվրոպական խորհրդին` «կոնկրետ ու արդյունավետ միջոցներ» ձեռնարկելու հաջակցություն գործընկեր երկրների` իրենց եվրոպական ձգտումներում եւ ընտրության մեջ:

Բանաձեւի հիմքում ընկած են այն մոտեցումները, որ վերջին շրջանում Ռուսաստանը արգելափակել է ներմուծումը ուկրաինական զգալի ապրանքների համար, արգելել մոլդովական գինու եւ սպիրտի մուտքը, Հայաստանն էլ հայտարարել է Մաքսային միությանը միանալու մասին, ինչն անհամատեղելի է Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի հետ: Հայաստանի հետ իրավիճակն էլ, ըստ խորհդրարանականների, Ռուսաստանի կողմից անվտանգության հարցերում սպառնալիքների արդյունք էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ