RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#177, 2013-10-17 > #178, 2013-10-18 > #179, 2013-10-19 > #180, 2013-10-22 > #181, 2013-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #179, 19-10-2013



Տեղադրվել է` 2013-10-18 23:29:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1404, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆՁԵՌՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԵՏՔ Է ՕԳՈՒՏ ՔԱՂԻ

Հ. Հ.

«Ոչ ոք չի պարտադրում Հայաստանին հենց այս պահին մաս կազմել Մաքսային միությանը: Հիմա ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, եւ Հայաստանն ինքը որոշում կկայացնիՙ երբ միանալ: Մաքսային միությունը նպատակ չէ, այլՙ տնտեսական առումով առավելություններ ստանալու լավագույն միջոց», «Նովոստի» ակումբում հայտարարեց «Եվրազես» ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ գիտխորհրդի եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հարցերով բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը ՙ հավելելով, որ Հայաստանն ընձեռված հնարավորությունից պետք է կարողանա հնարավորինս շատ օգուտ քաղել:

Նրա խոսքերովՙ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին շատ կարեւոր կլինի ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի համար: Լեպյոխինի գնահատմամբՙ Հայաստանի համար առանցքային շահ է գազի սակագինը, եւ Մաքսային միությունը հնարավորություն կտա Հայաստանին այդ հարցը բարձրաձայնելու եւ քննարկելու հօգուտ իր շահերի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #179, 19-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ