RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#177, 2013-10-17 > #178, 2013-10-18 > #179, 2013-10-19 > #180, 2013-10-22 > #181, 2013-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #179, 19-10-2013



Տեղադրվել է` 2013-10-18 23:29:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 846, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՎԼԱԴԻՄԻՐ ՍՊԻՎԱԿՈՎԸ ԳՅՈՒՄՐԻԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԿՆՎԻՐԻ

Համաշխարհային մեծության երաժիշտ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի նոյեմբերին կայանալիք այցը Հայաստան հավակնում է դառնալ այս աշնան ամենակարեւոր մշակութային իրադարձություններից մեկը: Անվանի երաժիշտը եւ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեր երկիր են ժամանելու «Արամ Խաչատրյանի» միջազգային փառատոնի շրջանակներում: Նախանշված առաջին համերգը կկայանա Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 10-ին, երկրորդը` նոյեմբերի 11-ին Գյումրիի դրամատիկական թատրոնում: «Երեւանյան համերգը նվիրվելու է Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի հիշատակին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը:

Նրա խոսքով` կայանալիք համերգների ընթացքում հանդես են գալու հրաշալի մենակատարներ հետաքրքրական ծրագրով: «Վլադիմիր Սպիվակովի հետ Հայաստան կվերադառնա նաեւ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, ով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ունեցավ հոկտեմբերի 17-ին»,- պատմեց Տեր-Հովակիմյանը: Նա տեղեկացրեց, որ Գյումրիում կայանալիք համերգը բարեգործական է լինելու: Դա պայմանավորված է նաեւ այն առանձնահատուկ վերաբերմունքով, որը տածում է մաեստրո Սպիվակովը Գյումրիի հանդեպ: «Կարծում եմ շատ սպասված համերգներ են լինելու»,- հավելեց հիմնադրամի գործադիր տնօրենը:

Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբըՙ Սպիվակովի գլխավորությամբ նոյեմբերի 10-ին կներկայացնի դասական երաժշտության երեկո: Համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր, Ուկրաինա/Իտալիա), Վասիլիա Լադյուգան (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետա Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) եւ Գեւորգ Հակոբյանը (բարիտոն, Հայաստան):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #179, 19-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ