RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#177, 2013-10-17 > #178, 2013-10-18 > #179, 2013-10-19 > #180, 2013-10-22 > #181, 2013-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #179, 19-10-2013



Տեղադրվել է` 2013-10-18 23:29:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 995, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 12

«50 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է 100 ՀԱԶԱՐ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ»

Ա. Մ.

Երեւանում բացվեց գյուղատնտեսական խոշորագույն «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսը

Երեւանում երեկ բացվեց գյուղմթերքների եւ սննդի արդյունաբերության խոշորագույն` «Արմպրոդէքսպո-2013» ամենամյա ցուցահանդեսը, որին մասնակցում էին մեր տնտեսության այս ոլորտի շուրջ 50 կազմակերպություններ: Նրանց թվում էին ինչպես հայտնի ընկերությունները` իրենց ներկայացրած արտադրատեսակներով, այնպես էլ փոքր եւ միջին ձեռնարկությունները: Խմիչքների, հյութերի, կաթնամթերքի, մսամթերքի, հրուշակեղենի, թարմ եւ չորացրած մրգերի, պահածոների բազմազան տեսականի, ծխախոտ, սուրճ եւ այլն: Այս ամենը ներկայացված էր երեկվա, ելույթ ունեցողներից մեկի բնորոշմամբ, «ամենահամուհոտով» ցուցահանդեսում:

Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցավ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողների ջանքերով եւ պետական աջակցությամբ դրական տեղաշարժեր եւ զարգացման հեռանկարներ են արձանագրվել: Ըստ նախարարի, գյուղատնտեսության զարգացման համար կարեւոր է արտադրություն-շուկա-վերամշակում-արտահանում փոխկապակցված շղթայի արդյունավետության ապահովումը, ինչի ուղղությամբ պետության կողմից լուրջ քայլեր են կատարվում: Դրանց շնորհիվ, ինչպես հավաստիացրեց Սերգո Կարապետյանը, ակնհայտ երեւում է մեր գերազանցությունը հարեւան երկրների նկատմամբ: «Հայաստանի վերամշակող արդյունաբերությունը առաջատար դիրքերում է տարածաշրջանում», հայտարարեց գյուղատնտեսության նախարարը:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանն իր ելույթում ցուցահանդեսը անվանեց իրական արտահանման հեռանկարները բացող միջոցառումներից մեկը: Նա համոզմունք հայտնեց, որ նման որակյալ վերամշակված մթերք ու կազմակերպված ընկերություններ ունենալովՙ կարող ենք արտաքին շուկաներում մեր տեղն ունենալ: «Ամենակարեւորը` սա այն ոլորտն է, որ եթե 50 ձեռնարկություն է մասնակցում, ապա դա ենթադրում է նվազագույնը 100 հազար գյուղացու հետ աշխատանք», շեշտեց ՀԱԳՄ նախագահը:

Ցուցահանդեսին մասնակցեց եւ ներկայացված արտադրանքին ծանոթացավ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #179, 19-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ