RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013



Տեղադրվել է` 2013-10-25 23:28:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1074, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 16

«ՄԻԿԱՆ» ՓՈՓՈԽԱԿԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ

Հունաստանում ընթացող շախմատի եվրոպական գավաթների խաղարկությունում «Միկան» առայժմ փոփոխական հաջողությամբ է հանդես գալիս: Նախորդ տուրում կրած պարտությունից հետո «Միկան» 2,5-1,5 հաշվով հաղթեց սերբական BAS-ին: Մեր թիմի հաղթանակն ապահովեցին Էլինա Դանիելյանն ու Լելա Ջավախիշվիլին, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Անջելիկա Ստոյանովիչին եւ Իրինա Չելյուսկինային: Լիլիթ Մկրտչյանը պարտվեց Իննա Գապոնենկոյին, իսկ Հարիկա Դրոնավալին հերթական ոչ-ոքին խաղաց Նատաշա Բոյկովիչի հետ:

5 տուրից հետո «Միկան» 6 միավորով 4-րդ տեղում է: Առաջատարը Մոնտե Կառլոյի թիմն է, որը գործնականում ապահովել է չեմպիոնի տիտղոսըՙ տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակը: Այս անգամ առաջատարը 2,5-1,5 հաշվով հաղթեց «Պոլիտեխնիկա Անտիբիոտիկե» թիմին, որը 6 միավորով 3-րդ տեղում է: 7 միավոր է վաստակել «Յուգրան»ՙ ոչ-ոքի խաղալով «Նաշե Նասլեդիե» թիմի հետ:

Տղամարդկանց մրցաշարում Սանկտ Պետերբուրգի թիմը 3,5-2,5 հաշվով հաղթեց «Ռադովային»: Սերգեյ Մովսիսյանը 4-րդ խաղատախտակի վրա հաղթեց Միչել Գոդենային: Սանկտ Պետերբուրգի թիմը 8 միավորով 5-րդ տեղում է: Միանձնյա առաջատարը ՍՈԿԱՐ-ն է, որը 4-2 հաշվով հաղթեց «Յուգրային»ՙ տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակը: 2-րդ տեղում 9 միավոր վաստակած «G-Team-ն» է, որը 4,5-1,5 հաշվով պարտության մատնեց «Էյնաթենին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ